Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Վարչապետ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ծրագիրը հաստատելուց հետո գերակա խնդիրները և միջոցառումների ծրագրերը ներկայացնել հանրությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ։
45-ամյա Պետրոս Կարախանյանը ապրում է 3 անչափահաս երեխաների հետ, ծանր պայմաններում: Իրականում, Պետրոսն ունի 6 երեխա, որոնց արդեն 4-5տարի է լքել է մայրը: Այժմ երեխաներին միայնակ մեծացնող հայրը չի կարողանում ապահովել բարեկեցության տարրական պայմաններն անգամ:
Բոլոր երկրները պետք է համատեղ պայքար մղեն ահաբեկչության դեմ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը:
Կիևում գրիպի պատճառով հունվարի 16-ից կարանտին է սահմանվում: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին, որը պատասխանատու էր մահապարտների ու մի շարք զինյալների պատրաստման համար, հայտնում է RIA Novosti-ն:
2009-13թթ. «ԱրմենՏել»-ում որպես տեխնիկական տնօրեն պաշտոնավարած, իսկ ներկայումս ամբաստանյալ Վլադիմիր Սաչկովի կինը՝ Եկատերինա Ազյոման բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով երկրի ղեկավարին իր վերահսկողության ներքո վերցնել քրեական գործով օրինականության պահպանման խնդիրը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները, որը կբացվի շվեյցարական Դավոսում հունվարի 20-ին, հրապարակել են զեկույց 2016 թվականի գլոբալ տնտեսության ռիսկերի մասին: Զեկույցը նախապատրաստվել է ֆորումի 750 մասնակիցների հարցման արդյունքների հիման վրա, հայտնում է gazeta.ru-ն:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:
Վերջին շրջանում ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր իմ մասին «ցնցող բացահայտումներ» պարունակող գրառումներ են անում, մեկ ուրիշ խումբ օգտատերեր էլ տարածում է դրանք՝ նույնքան «ցնցող» մեղադրանքներով:
Նվազագույնը 25 մարդ է խոզի գրիպի զոհ դարձել Ուկրաինայում՝ հիվանդացության սեզոնն սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը:
Համաճարակը որևէ տարածքում` գյուղ, քաղաք, հանրապետություն, վարակիչ հիվանդությունների կտրուկ աճն է, որի ժամանակ տվյալ տարածքի բնակչության մի զգալի տոկոսը դառնում է հիվանդ: Տարբեր վարակների համար գոյություն ունի բնակչության թվաքանակի մինիմալ շեմ, որից ավելի հիվանդների առկայությունը նշանակում է համաճարակ: Վիրուսային վարակների դեպքում դա բնակչության թվի 1-5% է:
Հունվարի 15-ի գիշերը և 19-ին շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում պայթյունի գործով կալանավորվածների թիվը հունվարի 12-ի դրությամբ հասել է 7-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մալուխային լրատվական Al Jazeera հեռուստաալիքը կդադարեցնիր իր հեռարձակումներն ԱՄՆ-ում ապրիլի 30-ին: Այս մասին ասվում է միջազգային հեռուստատեսային ընկերության կայքում:
Այն, որ Ադրբեջանին քննադատում են, բացահայտ է, այն, որ Հայաստանի դեմ էլ են որոշումներ ընդունում, դա էլ կա, բայց դրանք իրար հետ կապ չունեցող երկու հարցեր են: Մենք մեզ վատ ենք պահում ու ստանում ենք վատ պատասխան:
Ողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավելանում է զոհերի թիվը: Նվազագույնը 17 մարդ է սպանվել ահաբեկչության հետևանքով, ներառյալ՝ 5 զինյալ, 5 ոստիկան ու 7 քաղաքացիական անձ, հայտնում է korrespondent.net-ը:
Արտակ Շաբոյանը հավաստիացնում է, որ բենզինի շուկան գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում…
«Մի քանի տարի առաջ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ինձ համար կոնցերտ է գրել: Չէի սպասում նման բան, շատ շնորհակալ եմ նրան և շատ զգացված եմ: Սա առաջին կոնցերտն է, որ նվիրվում է ինձ, և ես խոստացա, որ կկատարեմ այն, երբ ժամանակ կլինի: Մինչև այսօր չստացվեց կատարել, բայց հիմա արդեն առիթը եկել է: Երեկ երիտասարդական նվագախմբի հետ առաջին փորձն արեցինք, շատ հետաքրքիր է»:
«Այստեղ ամենաշատ վտանգը կա բախումների: Բախումներ ասելով՝ նկատի չունեմ ցամաքային զորքերի պատերազմներ, բայց կետային ընդհարումներ կլինեն Սիրիայում, Հայաստան-Թուրքիա սահմանում: Հայաստան -Թուրքիա սահմանում լարվածությունը կմեծանա, բայց չի վերաճի պատերազմի։ Պատերազմը կընթանա ուրիշի ձեռքերով, այսինքն՝ քրդական գործոնի ապասառեցմամբ»:
Ֆրանսիան կրճատել է զբոսաշրջային այցագրերի (վիզաների) տրամադրման ժամկետները 5 երկրի քաղաքացիների համար՝ մինչև 2 օր: Վիզաներն արագ կերպով կտրամադրվեն հայերին, վրացիներին, թուրքերին, վիետնամցիներին ու ինդոնեզացիներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է երկրի տարածքում տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Այսուհետ արտարժույթ փոխանակել հնարավոր է միայն բանկերի գրասենյակներում, հայտնում է Trend-ը:
AzerTurkbank-ն այսօր միակ ադրբեջանական բանկն է, որը Ադրբեջանի բնակչությանը վաճառում է դոլար ու եվրոր: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի Կենտրոնական բանկը:
Դա եղել է քաղաքապետի որոշում, այդ հարցը ավագանու նիստում չի քննարկվել: Եթե հնարավորություն ունենայինք այդ նիստում լինելու, ապա հարց կբարձրացնեինք, թե ինչո՞ւ է հանրության կարծիքին, հանրային խորհրդի կարծիքին հակառակ նման որոշում կայացվում:
Լոնդոնի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել պարեկությունը ևս մի քանի հարյուր զինված աշխատակիցներով, ինչը, ղեկավարության կարծիքով, թույլ կտա արդյունավետորեն հակազդել ահաբեկչական սպառնալիքին:
Ուկրաինայում նվազագույնը 1 ամսում խոզի գրիպից մահացել է 19 մարդ: Ավելանում է նման ախտանիշներով հիվանդ մարդկանց թիվը, հայտնում է Vesti.ru-ն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը SOCAR ընկերության հետ չափազանց կարևոր է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ հանդիպմանը: