Դավոսի փորձագետները նախազգուշացնում են Ռուսաստանին հիպերինֆլյացիայի ու գործազրկության ռիսկերի մասին
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները, որը կբացվի շվեյցարական Դավոսում հունվարի 20-ին, հրապարակել են զեկույց 2016 թվականի գլոբալ տնտեսության ռիսկերի մասին: Զեկույցը նախապատրաստվել է ֆորումի 750 մասնակիցների հարցման արդյունքների հիման վրա, հայտնում է gazeta.ru-ն:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ մոտակա կես տարում ամենահավանական իրադարձությունը կդառնա միգրացիոն ճգնաժամը, այնուհետ հաջորդում են կոլապսը կամ պետականության լուրջ ճգնաժամն առանձին երկրներում, զինված միջպետական հակամարտությունը, ճգնաժամերը՝ կապված գործազրկության բռնկումների հետ, ինչպես նաև պետականակառավարման համակարգում կոլապսի ռիսկերը:
Նման դեպքերի հավանականությունը տատանվում է 25-27%-ի միջակայքում:
Ռուսաստանի ու նրա հարևանների համար 2016թ. առանցքային վտանգներից կդառնան բյուջեի պակասուրդը, հիպերինֆլյացիան ու գործազրկության աճը: Իրավիճակը չի կարող փրկել համաշխարհային շուկայում այդ տարածաշրջանի ապրանքների համեմատաբար էժանացումը:
Ինֆլյացիայի աճի հավանականությունը, որի հետ կբախվեն Ռուսաստանն ու նրա հարևանները, գնահատվել է 86%:
Նման բարձր ցուցանիշը հարցումներին մասնակցածները բացատրում են նավթային շուկայի կոնյուկտուրայով, կառուցվածքային բարեփոխումների բացակայությամբ, ռուբլու ու այլ ազգային արժույթների կտրուկ փլուզմամբ: