Հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:
«2016թ. առանձնահատկությունն այն է, որ նախընտրական տարի է լինելու և քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին ու հավակնում են 2017թ. տեղ զբաղեցնել խորհրդարանում, ժողովրդի համար մատչելի տարբերակով պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, անելիքները…
2016 թվականից ի վեր՝ խոզի գրիպ է հայտնաբերվել Թուրքիայի 463 քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:
Ինչպես «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը, երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է, հայտնում է korrespondent.net-ը:
«Ինքը Հռոմի պապը չէ, որ իր սեփական աշխատողն ունենա արխիվներում»
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, եւ նրան սպանելու կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Առատ ձյան հետևանքով վերջին օրերին երկկողմանի փակվել էր Վարդենյաց լեռնանցքը։ Սաստիկ բուքն ու տեսանելիության բացակայությունը թույլ չէին տալիս, ճանապարհը բացելու ուղղությամբ որևէ աշխատանք կատարել: Ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5, որոշ տեղերում նույնիսկ մինչև 2, 5 մետրի:
Իրանն ազատ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավերի նավաստիներին, ովքեր կալանավորվել էին նախօրեին Իրանի տարածքային ջրեր մուտք գործելիս: Այս մասին ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր կողմից թողարկված անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար:
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։
Հունվարի 12-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փարիզի հարակից Կրետեյ բնակավայրի քաղաքային խորհրդի պատգամավոր, տեղի հրեական համայնքի հիմնադրի որդի, 73-ամյա Ալեն Գոզլանը երեկ սպանված է հայտնաբերվել իր բնակարանում: Ինչպես գրում է Metro-ն, քաղաքական գործչի մարմնի վրա առկա են ծեծի հետքեր ու դանակի բազմաթիվ հարվածներ:
Բրիտանական նավթ ու գազ արդյունահանող BP ընկերությունը այսօր հայտնել է, որ մոտակա 2 տարում ողջ աշխարհում կրճատելու է շուրջ 4 հազար աշխատատեղ հետախուզության ու արդյունահանման ստորաբաժանումներում:
Ստիպե՞լ են, որ հրաժարական տա: Եթե քննադատում, ինչ-որ բաներ են ասում՝ թող ինքը հրաժարական չտա:
Մոնոպոլիաներն ու օլիգապոլիաներիը հստակ իրենց տեղը պետք է զիջեն, և պետությունը պետք է կամք ցուցաբերի
Պարզվել է Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում երեկ տեղի ունեցած պայթյունի հեղինակի ինքնությունը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Հունվարի 11-ին, ժամը 11.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Աշոտ Օվոյանը տանը մահացել է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016 թվականին պլանավորում են ակտիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում։ Ոմանք, այդ թվում` մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու և զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ` թաքցնելով իրական պատկերը և չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին` մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության։
Բաքվի մետրոյի «Ահմեդլի» կայարանում միջին տարիքի մի տղամարդ է իրեն գցել մոտեցող գնացքի տակ, հայտնում է Bizimyol.info-ն:
Թուրքիայում 3 ռուս է ձերբակալվել ԴԱԻՇ-ին առնչություն ունենալու մեղադրանքով: Ռուսների ձերբակալության մասին լուրը RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությունը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին:
ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է 12-ամյա աղջկա: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Գարիսբերգ արվարձանում, սկսվել է հետաքննություն:
Ես գիտեմ մի այդպիսի խորհրդահայ մտավորականի, որը, իմանալով, որ մի գիտնականի մասին գեղարվեստական (գեղարվեստակա՜ն) գրքում իր լուսավոր կերպարը չկա, պահանջել է այդ գիրքը վառել: Ես գիտեմ մարդկանց, որոնք տարիներ շարունակ պատմում են` «մի անգամ Կարեն Սերոբովիչը (Ռոբերտ Սեդրակովիչը, Սերժ Ազատիչը) ինձ կանչել էր իր մոտ եւ աս:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում: