ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։
Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին ու մարզպետներին։
Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել։ Իսկ պատճառը եղել է այն, թե ով պետք է հեղինակի սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվելիք Ընտրական նոր օրենսգիրքը։
Մոսկովյան օդանավակայաններում ստեղծված իրավիճակը, որի պատճառը քամին ու ձյան առատ տեղումներին էին ու որի պատճառով երեկ չեղյալ էին հայտարարվել ու հետաձգվել բազմաթիվ չվերթեր, շարունակում է լարված մնալ:
Հունվարի 13-ին, ժամը 06.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (տուժածներ չկան). ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Թեհրանն ԱՄՆ-ից պահանջել է ներողություն խնդրել Իրանի տարածքային ջրերում հայտնված ամերիկյան ռազմական նավերի կողմից «խախտման» դեպքի առնչությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինան ու Սիրիան հեռանում են Ռուսաստանի ուղեծրից, չնայած այդ գործընթացը խափանելու Մոսկվայի փորձերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հունվարի 9-ին բերել են երեխային, հարված էր ստացել գլխին: Նրա մոտ հայտաբերվել է սուր շնչառական վարակ ու գանգուղեղի ցնցում: Հայրը հրաժարվել է, որ երեխան հոսպիտալացվի, գրություն է թողել, տարել տուն, ինչից երկու օր հետո երեխան վատացել է, ցնցումներ է ունեցել, գիտակցության կորստով բերել են մեզ մոտ»:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
You-journal.ru որոշել է անդրադառնալ բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրում են սովորական պատասխանների փոխարեն՝ աչքի ընկնել սարկազմի զգացումով:
«Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նշել է, որ ինքը երբեք խնդիրներ չի ունեցել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Playboy էրոտիկ ամսագրի հիմնադիր ընկերությունը վաճառքի է հանել իր հիմնադիր Հյու Հեֆների տունը, որը դարձել էր պարբերականի խորհրդանիշ, հայտնում է BBC-ն:
Սոդան խոհանոցում ամենահաճախ օգտագործվող բաղադրիչներից մեկն է: Այն կա բոլորի տանը, օգտագործվում է ոչ միայն կերակուրներ պատրաստելու համար, այլև՝ որպես խնամքի միջոց: Այնպես որ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ շատ դիմակներ պատրաստվում են հենց սոդայի խառնուրդով:
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը ու դերասանուհի Ջերրի Հոլը հայտարարել են իրենց մոտալուտ ամուսնության մասին, հայտնում է BBC-ն:
Կիտրոնը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Ամենայն հավանականությամբ, լսել եք, որ առավոտյան կանոնավոր կերպով կիտրոնով ջուր խմելը չափազանց օգտակար է:
Հայաստանի 2016թ. սպառողական գների ինդեքսը, ըստ Numbeo-ի մեթոդաբանության, 35.43 է։ Դա նշանակում է, որ Հայաստանում ապրուստը 64.57%-ով էժան է Նյու Յորքից։
Արդեն իսկ տեղեկացրել ենք, որ Մոսկվայի «Սպարտակը» պատրաստ է լավ առաջարկի դեպքում հենց ձմռանը բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:
Բրազիլիայի ողջ տարածքում քաղաքներն ստիպված են եղել չեղյալ հայտարարել ավանդական ամենամյա կառնավալները կամ զգալի կրճատել դրանց անցկացման վրա կատարվող ծախսերը երկրում 1930-ականներից ի վեր ամենածանր ռեցեսիայի պատճառով, գրում է Financial Times-ը:
Կենտրոնական բանկի նախագահի 2015 թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ գրանցվել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղը:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 546 379 027 դրամ:
«AS»-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ցյուրիխում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ չի ցանկացել ողջունել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին:
Հունվարի 11-ին, ժամը 16-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Հունվարի 11-ին, ժամը 12.30-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու:
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը, հնարավոր է, աշխատանքի անցնի Մադրիդի «Ռեալում»:
Bloomberg գործակալությունը հրապարակել է 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումները 93 երկրների համար։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Ազատության հրապարակից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սվետլանա Դ.-ին:
Իրանի ներքոին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մատնանշել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել ի պաշտպանություն փախստականների՝ մեկնաբանելով հակաիսլամական շարժումների զանգվածային ելույթները, որոնք հաճախակիացել են Քյոլնում ու Գերմանիայի մյուս քաղաքներում կանանց վրա հարձակումներից հետո: