Բաժիններ՝

Կիևում գրիպի պատճառով կարանտին է հայտարարվել

Կիևում գրիպի պատճառով հունվարի 16-ից կարանտին է սահմանվում: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Կարանտինը գործելու է կրթական ու առողջապահական հաստատություններում, սահմանափակումներ են գործելու նաև հրապարակային միջոցառումների անցկացման վրա: Նման միջոցառումները կշարունակվեն մինչև քաղաքում համաճարակային իրավիճակը չկարգավորվի:

«Մենք չենք սպասի, որ բարձրացվի մայրաքաղաքում սեզոնային հիվանդությունների համաճարակային շեմը ու որոշում ենք կայացրել շաբաթ օրվանից կարանտին հաստատել Կիևում՝ թույլ չտալու համար սեզոնային հիվանդությունների տարածումը: Դա կանխարգելիչ միջոցառում է, չէ՞ որ մենք տեսնում ենք հիվանդների թվաքանակի բացասական դինամիկան: Հաշվի առնելով վիրուսի յուրահատկությունը ու գրիպի բարդացումների ծանր հետևանքները՝ մենք պետք է կանխարգելենք սեզոնային հիվանդությունների տարածումը»,- հայտարարել է Կլիչկոն:
Հաղորդվում է, որ Կիևը ամբողջությամբ ապահովված է հակավիրուսային միջոցներով:

Հիշեցնենք, որ նվազագույնը 25 մարդ է խոզի գրիպի զոհ դարձել Ուկրաինայում՝ հիվանդացության սեզոնն սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031