Բաժիններ՝

Հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները և առաջարկվել է տրամադրել մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի գերատեսչությունները ծանոթանան լրամշակված տարբերակին: Վարչապետ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ծրագիրը հաստատելուց հետո գերակա խնդիրները և միջոցառումների ծրագրերը ներկայացնել հանրությանը:
Կառավարությունն ընդունել է նաև «2016 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն ըuտ uոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով 2016 թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ oգնությունների, սոցիալական նպաստի չափերը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս