Բաժիններ՝

Իրաքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի մահապարտներ պատրաստող հրամանատարը

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին, որը պատասխանատու էր մահապարտների ու մի շարք զինյալների պատրաստման համար, հայտնում է RIA Novosti-ն:

«ՆԳՆ հետախուզական խումբը հայտարարում է Մուհամմեդ Աբդ Մանաֆ ար-Ռաուի մահվան մասին Աբու-Քամալ քաղաքի աշ-Շիֆա հիվանդանոցում հունվարի 7-ին տեղի ունեցած օպերացիայի հետևանքով: Խումբը հաստատել է, որ մահացածը պատասխանատու էր Բաղդադում մահապարտներ պատրաստելու համար:

Նա նաև ղեկավարում էր պայթուցիկներով լի մեքենաները Բաղդադ ու Էր-Ռամադի ուղարկելու գործընթացը, որտեղ էլ և մահացել է հունվարի 13-ին»,- ասվում է գերատեսչության կայքում:
Նշվում է, որ զինյալի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031