«Նոր դարի դավադրության տեսության» հեղինակ, գրող և հրապարակախոս Դեյվիդ Այքը վերջերս մի ցնցող հոդված հրապարակեց այն մասին, որ յուրաքանչյուր օնկոլոգիական հիվանդություն բուժելի է: Իսկ այն, որ տարեկան քաղցկեղից մահանում է ավելի քան 9 միլիոն մարդ, աշխարհի կառավարման՝ բնակչության թիվը կրճատելու պլանի իրագործումն է:
«Բետիսի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ այժմ իր կարիերայի վատագույն ժամանակներից մեկն է ապրում:
Լոռու մարզում առկա 42 հազար հա վարելահողից ընդամենը 9 հազար հեկտարն է ապահովված ոռոգման համակարգով: Տաշիրի տարածաշրջանում այս բացը համեմատաբար քիչ զգալի է, քանի որ այստեղ մարզի ընդհանուր վարելահողերի շատ քիչ տոկոսն է գտնվում՝ շուրջ 10 հա վարելահող:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած վրաերթի դեպքի առթիվ։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Նորտ-Չառլսթոն քաղաքում հանրապետական բանավեճերի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, երկրի համար աղետ կդառնա: Հեռարձակումն իրականացրել է Fox Business հեռուստաալիքը:
Հունվարի 14-ին, ժամը 01.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վալտեր Կ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ աձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։
Սուր շնչառական վարակներից Հայաստանում արդեն 13 մարդ է մահացել: Մահացածների մի մասի մոտ հայտնաբերվել է H1N1 վարակը՝ խոզի գրիպը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2009թ., երբ ողջ աշխարհում մոլեգնել էր վարակը, խորհուրդներ է ներկայացրել վարակից խուսափելու և այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անցնող մշակութային տարվա մի շարք կարևոր ձեռքբերումների թվին է դասում նաև Հայաստանի և Մադագասկարի Հանրապետության միջև մշակութային համագործակցության տխրահռչակ համաձայնագիրը:
Քաղաքապետարանը հավաստիացնում է՝ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը չի քանդվի:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Իրանի դիվանագիտական ղեկավարների հանդիպումը իրանական հարցի վերաբերյալ կարող է տեղի ունենալ հունվարի 16-ին Ժնևում, հայտարարել է «վեցյակի» երկրների պատվիրակություններից մեկի դիվանագիտական աղբյուրը:
DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494 ընտանիք:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Չինական պետական Sinopec նավթային ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան հում նավթի՝ արտահանման համար նախատեսված նավթի առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Չնայած եվրոպական տնտեսությունում առկա ճգնաժամին ու Չինաստանի խնդիրների՝ գլոբալ շուկաների վրա ունեցած բացասական ազդեցությանը, գերմանական տնտեսությունը, համաձայն նախնական տվյալների, 2015 թվականին ռեկորդային աճ է գրանցել:
Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
«L’Equipe» պարբերականը հայտնում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հրաժարվել է պորտուգալացի Ռոնալդուի տրանսֆերը գնելու մտքից և ամռանը կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:
ԴԱԻՇ-ը մշակել է հատուկ հավելված՝ Android հարթակում, հաղորդագրություններ փոխանակելու համար, հայտնում է The Next Web-ը:
Էգեյան ծովում՝ հունական Ագատոնիսի կղզու մոտ, նավի շրջվելու հետևանքով խորտակվել են ներգաղթյալներ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Վ.Անտոնյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:
Սանկտ Պետերբուրգի կլինիկայի աշխատակիցները ծննդաբերությունից հետո ծննդկանի որովայնում սավան են մոռացել, հայտնում է «Դոկտոր Պիտեր» պարբերականը՝ հղում կատարելով տուժած կնոջը:
Lider TV-ի նախկին լրագրող Ադիլ Մամեդովը լքել է Ադրբեջանն ու ապաստան խնդրել Գերմանիայից, գրում է Qafqazinfo-ն:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մտադիր չէ մասնակցել նախագահական քարոզարշավին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հանդիպելով ամերիկացիների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին:
Երկու ռազմական ինքնաթիռ է բախվել երկնքում՝ Հավայան կղզիների ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Hawaii News Now պարբերականը՝ հղում կատարելով Հոնոլուլուի առափնյա պահպանությանը:
Հունվարի 15-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: