Հրշեջ-փրկարարները տանից դուրս են բերել 1947 թ. ծնված Բ. Ք.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով: Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները:
Նորապսակներ Նադա Մերհին ու Հասան Յուսեֆը հարսանեկան ֆոտոսեսիա են կազմակերպել սիրիական ավերակների ֆոնին: Որպես լուսանկարների ֆոն է ընտրվել երկրի՝ ռազմական գործողություններից ամենից շատ ավերված քաղաք Հոմսը:
Հոլիվուդյան աստղեր Բրյուս Ուիլիսը եւ Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց պատրաստվում են վերամիավորվել, բայց միայն էկրանի վրա: Ինչպես փետրվարի 8-ին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները, նախկին ամուսինները մտադիր են գլխավոր դերերը խաղալ Հոլիվուդի նոր ընդգրկուն նախագծում, որի մանրամասները դեռեւս գաղտնի են պահվում:
Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե բարձր մակարդակում որքան երկար կարող է խաղալ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Իտալացի մասնագետը կարծում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը դեռ մի քանի տարի կարող է ուրախացնել ֆուտբոլի երկրպագուներին:
The Beatles խումբը փլուզումից ավելի քան 40 տարի անց էլ շարունակում է հարստացնել հարազատ Լիվերպուլի տնտեսությունը, ասվում է տեղի իշխանությունների զեկույցում:
Սերբ թենիսիստուհին և ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը հանդիպում են 2014թ. սեպտեմբերից:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Ժան-Կլոդ Բլանը ցանկանում է թիմի կազմում տեսնել իսպանացի կիսապաշտպան Բուսկետսին: Ըստ ֆրանսիական մամուլի՝ բանակցություներն արդեն սկսվել են: ՊՍԺ-ն պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն եվրո:
Օրական 1 միլիոն դոլար ծախսելու դեպքում Բիլ Գեյթսին 218 տարի է պետք իր ողջ կարողությունը ծախսելու համար: Բիլն ասում է՝ նորմալ է, երբ մարդիկ ուզում են ունենալ միլիոն դոլար, սակայն հասնելով ավելիին՝ հասկանում ես, որ առանձնապես ոչինչ չի փոխվում:
Հնարավորությունը, որն ունեք այսօր, չպետք է հետաձգեք վաղվան: Ինչո՞ւ չպետք է հետաձգեք: Որովհետև դուք այսօր ողջ եք, իսկ վաղը կարող եք ողջ չլինել: Ինչո՞ւ կարող է ողջ չլինեք: Որովհետև ձեր ներքին մարմինն ունի հիվանդություններ, իսկ մահն ունի զենքերի բազմաթիվ տեսակներ, ինչպես՝ սուր, թույն և այլն: Դուք հնարավորություն չեք ունենա մահվանը խնդրել ևս մեկ-երկու օր սպասել:
Պարզվել է, որ ամեն օր ասպիրինի (Acetylsalicylic Acid Treatment) ցածր դոզայի ընդունումը կարող է նվազեցնել սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը, ինչպես նաև կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակները: Այժմ հետազոտողները պարզել են ևս մեկ օգտակար հատկանիշ. Այն պայքարում է արյան ոսկեգույն ստաֆիլոկոկ (Staphylococcus aureus) ինֆեկցիայի դեմ:
Արեւմտյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ Variety հանդեսը, հրապարակել են «Օսկար»-ի հիմնական կատեգորիաների անվանակարգորդների համատեղ լուսանկարը: Այն փետրվարի 8-ի երեկոյան արվել է պարգեւի հավակնորդների համար ավանդական ամենամյա բանկետից հետո, որը կազմակերպվել էր Ամերիկյան կինոակադեմիայի կողմից:
«Իմ հեղինակային երգերից Արտակն ամենաշատն այս երգն է սիրում, ես էլ որոշեցի անակնկալ պատրաստել և ավելի պրոֆեսիոնալ մակարդակով ներնակացնել: Նրան շա՜տ դուր եկավ, չէր սպասում, շատ զգացված էր»
Google ընկերության ղեկավար Սունդար Պիչայը դարձել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենը, հայտնում է BBC-ն:Ծագումով հնդիկ 43-ամյա Պիչայը ընկերությունը սկսեց գլխավորել հոկտեմբերից, երբ Google-ը դարձավ Alphabet հոլդինգի մաս:
«Սկոլկովո» ռեզիդենտը մշակել է կենսատպիչ, որով աշխարհում առաջին անգամ տպել են գործող օրգան:
Գերմանական մամուլից տեղեկանում ենք, որ հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» գերմանացի ֆուտբոլիստ Տոնի Կրոսի հրաժարագինը:
Իմ ականջին հասել են անգամ այնպիսի լուրեր, թե իբր մենք՝ էքստրասենսներս, պրոդյուսերին՝ Հրաչ Մուրադյանին, գումար էինք տալիս, որպեսզի մեզ տեղեկություններ հայտներ հյուրի մասին, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Հաղորդումից հեռանալուս պատճառներից մեկն էլ դրսի հրավերներն են. շուտով երեք երկրում պետք է մասնակցեմ նման նախագծերի, կգնամ կմասնակցեմ ու հետ կգամ, որովեհետեւ այստեղ իմ տունն է, իմ հարազատները:
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
2016թ.-ին «Հայէկոնոմբանկը» նախատեսում է իրականացնել մոտ 10.0 մլրդ դրամ ծավալով բաժնետոմսերի նոր թողարկում և բաց բաժանորդագրություն: Միջազգային 4 կառույցներ ցանկություն են հայտնել բանկում մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ:
Գործակալ Յունի Կալաֆատը եղել է «Ռեալի» մարզիչ-սկաուտը Հարավային Ամերիկայում: Սելեկցիոները շփվել է Նեյմարի հետ, երբ նա 14 տարեկան էր, և փորձել է կազմակերպել նրա տրանսֆերը «Ռեալի» համար, սակայն գործարքը տեղի չի ունեցել:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Լոնդոն է վերադարձել սովորական գնացքով, հայտնում է The Telegraph-ը:
«Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մեսսին դարձել է աշխարհում ամենաթանկ՝ 1957 թվականին թողարկված Ferrari 335 S Spider Scaglietti մրցարշավային ավտոմեքենայի սեփականատերը: Այս մասին գրում է Bleacher Report-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած մի աղբյուր:
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի փոշմանում, որ աշխատել է Թագավորական ակումբում: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո իր հեռացմանը իտալացի մասնագետը փիլիսոփայորեն է մոտենում:
Ատո՞ւմ եք սրսկվելը։ Դեռահասներից շատերը կարող են այն ստանալ ջրափոշու միջոցով։ Վակցինա ստանալը ոչ միայն ապահով է պահում Ձեր առողջությունը , այլ նաև հավանականությունը քիչ է , որ կվարակվեք այլ մարդկանցից։
Նշենք, որ պարենային զամբյուղը մի շարք սննդատեսակների այն համադրությունն է, որն ապահովում է մարդու օրգանիզմին օրական կտրվածքով անհրաժեշտ 2412.1 կկալ էներգետիկա։
«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին չի հավատում Արսեն Վենգերի թիմին:
Շիրակի մարզը հանրապետությունում շարունակում է մնալ ամենաաղքատ մարզը: Շիրակի մարզում աղքատության մակարդակը կազմում է 44.2 տոկոս:
«Հայաստանում արդեն 8-րդ տարին անընդմեջ այս օրը միանում ենք «Ապահով համացանց» միջազգային ծրագրին, որի նպատակն է համացանցից ապահով օգտվելու գիտելիքներ տարածելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը՝ հավելելով, որ տեղեկատվական տոխնոլոգիաներին տիրապետող երեխաներն ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցում առկա ռիսկերը. «ՏՏ-ները հզոր կրթական գործիքներ են, ու դրանց մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի երեխաները լինեն ոչ միայն սպառողներ, այլև ակտիվ մասնակցություն ունենան թվային կյանքին»:
Նախօրեին «գլխուղեղի ցնցում հարցականով, ձախ կրծքավանդակի և որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Վաղարշապատ» ԲԿ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, ով հայտնել է, թե գողություն կատարելու համար իր տունը են մտել ու ծեծել իրեն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Գյումրու, Ալավերդու և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն: