
Նվազագույն սպառող զամբյուղի գինը 54.4 հազար դրամ է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նվազագույն պարենային զամբյուղի և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2015թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով։
Նշենք, որ պարենային զամբյուղը մի շարք սննդատեսակների այն համադրությունն է, որն ապահովում է մարդու օրգանիզմին օրական կտրվածքով անհրաժեշտ 2412.1 կկալ էներգետիկա։
2015թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի ամսական արժեքը 30742.2 դրամ է (տարեկան՝ 368906.1 դրամ)։
Սպառողական զամբյուղը (որը սննդամթերքից բացի պարունակում է նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ և ծառայություններ) ամսական կտրվածքով արժե 54413.6 դրամ։