Կենսատպիչն աշխարհում առաջին անգամ գործող օրգան՝ վահանաձեւ գեղձ է տպել

«Սկոլկովո» ռեզիդենտը մշակել է կենսատպիչ, որով աշխարհում առաջին անգամ տպել են գործող օրգան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, փետրվարի 9-ին Նովոսիբիրսկում լրագրողներին հայտարարել է «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Կիրիլ Կայեմը:

«Մեր ռեզիդենտն աշխարհում այն հինգ ընկեություններից մեկն է, որը սովորել է ճիշտ կենսատպիչ պատրաստել, եւ աշխարհում առաջինն է «տպել» գործող օրգան՝ վահանաձեւ գեղձ՝ այն պատվաստելով մկանը: Մկան մոտ վահանաձեւ գեղձը գործում է, արտազատում է հորմոններ, սա ճեղքում Է, որը նախկինում չի եղել»,- ասել է Կայեմը:

Նա նշել է, որ ընկերությունն արդեն կենսատպիչներ է վաճառում կենսաբանական 3D-տպագրությամբ զբաղվող այլ լաբորատորիաների:

Կայեմը նշել է, որ ընկերությունը պատրաստվում է տպել այլ օրգաններ, օրինակ՝ երիկամ, լյարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29