Բաժիններ՝

Google-ի ղեկավարը ստացել է 199 մլն դոլար՝ որպես բոնուս

Google ընկերության ղեկավար Սունդար Պիչայը դարձել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենը, հայտնում է BBC-ն: Ծագումով հնդիկ 43-ամյա Պիչայը ընկերությունը սկսեց գլխավորել հոկտեմբերից, երբ Google-ը դարձավ Alphabet հոլդինգի մաս:

Ավելի վաղ Alphabet-ը ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ առաջին հորիզոնականից դուրս մղելով Apple ընկերությանը: Պաշտոնական տվյալների համաձայն, որը հրապարակել է Google-ը, նա ստացել է բաժնետոմսերի տեսքով բոնուս՝ գրեթե 200 միլիոն դոլարի:

Այդկերպ, Google-ի արժեթղթերի արժեքը, որը նրա տրամադրության տակ է, ներկայում կազմում է 650 մլն դոլար:

Ընդ որում, Google-ի հիմնադիրներից յուրաքանչյուրի՝ Սերգեյ Բրինի ու Լարի Փեյջի կապիտալը գնահատվում է մոտավորապես 34 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29