Բաժիններ՝

«Լեսթերը» կդառնա չեմպիոն. Թիերի Անրի

«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին չի հավատում Արսեն Վենգերի թիմին:

«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին արտահայտվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի չեմպիոնության շանսերի կապակցությամբ:

«Եթե ես ասեի, որ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում պրոբլեմներ կունենան, Դուք կորոշեիք, որ «Արսենալը» հեշտությամբ կանցնի այս մրցաշրջանը: Բայց դա այդպես չէ: Ես կասկածներ ունեմ թիմի բնավորության կապակցությամբ: «Չելսիի» հետ խաղում «Արսենալը» գոլ չխփեց: Այդպիսի խաղերում դու ուղղակի պարտավոր ես հաղթել: Անհրաժեշտ է 3 միավոր. սրանում է ամբողջ էությունը:

Անձամբ ես այս պահին գտնում եմ, որ չեմպիոն կդառնա «Լեսթերը»: Նրանք ապացուցել են, որ կարող են ոչ միայն հաղթել, այլ նաև դիմանալ ճնշմանը»,- Անրիի խոսքերն է մեջբերում Independent-ը:

«Լեսթերը» 53 միավորով Անգլիայի առաջնության առաջատարն է:

«Արսենալը» կիսում է երկրորդ հորիզոնականը «Տոտենհեմի» հետ: Թիմերն ունեն 48-ական միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս