
Երիտասարդը տղային սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել. վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին «գլխուղեղի ցնցում հարցականով, ձախ կրծքավանդակի և որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Վաղարշապատ» ԲԿ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, ով հայտնել է, թե գողություն կատարելու համար իր տունը են մտել ու ծեծել իրեն:
Երիտասարդը հայտարարել է նաև, որ իրենց հափշտակել են 50 000 ՀՀ դրամ գումար:
Պարզվում է, որ իրադարձություններն այլ կերպ են զարգացել: Այդ օրը՝ գիշերը ժամը 04.00-ի սահմաններում, երիտասարդի տուն ոչ թե գողեր են մտել, այլ 20-ամյա մի տղա է նրան հյուրընկալվել, իսկ տանտերը ցանկություն է հայտնել տղայի հետ սեռական հարաբերություն ունենալ:
Եվ հենց այդ հարցի շուրջ էլ անհամաձայնության հետևանքով վիճաբանություն է ծագել և տղան ծեծի է ենթարկել երիտասարդին ու գումար պահանջել՝ տուն վերադառնալու համար:
Ըստ կայքի տեղեկությունների՝ տանտերն իր կամքով տղային տվել է 20 000 դրամ: