ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության ամրապնդման պլանին, որոնք անհանգստացած են Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած և այդ հանցագործությունը կազմակերպված անձինք ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին, «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարություն է տարածել Տրապիզոնի հանրապետական դատախազությունը:
Խարբերդը, թեև քաղաք է համարվում, բայց տեղյակ եք, որ մարդիկ շատ դեպքերում ապրում են գյուղական կենցաղով ու իրենց ապրուստի համար պահում են նաև թռչուններ՝ հավեր, հնդկահավեր, որոնք շատ չեն: Որպես պահակ պահում են նաև շներ, մկներին չեզոքացնելու համար պահում են կատուներ, որոնց հետ կապված ամեն ինչ իրենք են հոգում ու քաղաքային իշխանությունը դրանց ետևից մաքրելու համար ոչ մի ծախս չի անում:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, թե «վերջին իրադարձությունների ներքո» հրաժարվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանումից:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ: Քաղաքական գործչի կարծիքով՝ վերջիններս չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծությունների հետևանքով փախստականների նոր ալիքի ստեղծման մեջ, սակայն Թուրքիայից պահանջում են բացել սահմանները ներգաղթյալների առաջ:
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հայաստան-Իրան կապերն առավել բազմակողմանի ու խորը դարձնելու ուղղությամբ փոխադարձ այցելություններ, մշակութային միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:
Երևանում փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 14-ին սպասվում է ամպամածության ավելացում, հնարավոր է թույլ անձրև:
Թուրքական մամուլը շարունակում է անդրադառնալ անցյալ շաբաթ Պոլսո Ջումուրիեթ պողոտայում Դեմիրճիների տան վրա կատարված հարձակման թեմային: Ինչպես հայտնել էր arevelk.am-ը՝ հարձակման հետևանքով հանցագործների կողմից շղթաներով կապվելուց հետո մահացել է 87-ամյա Հակոբ Դեմիրճին (Յաղուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին: Հանցագործները տնից տարել են մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն:
Քաղաքապետարանը ամեն ինչ անում է մանկապարտեզների համար, վճարում է թե՛ ջեռուցման գումարները, թե՛ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաեւ մշտապես բարեկարգում է դրանք:
Առնվազն տարօրինակ չէր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը՝ ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ էլ գոնե ՕԵԿ-ը:
Գուրգենիչի պլանները փոխվել են, երբ նա հասկացել է, որ պետ են նշանակում դրսից, ըստ այդմ իր հետ չաշխատած մեկին։
«Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատեւ կարգավորումը», – նշում է Ռուբինը:
1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում: Հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական սթրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է:
Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն: «Ներկրման սահմանափակումներ ենք մտցնում փետրվարի 15-ից»,- ասել է նա ՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:
Էքստրասենս Անի Մաջնունյանի աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մոս-Մուշեղյանը և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նույն բանտախցում են գտնվում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: «Սուրենն էլ արդեն որքան ժամանակ է հացադուլի մեջ է: Սուրենը կողքիս մահճակալին է պառկած, նույն տնից չենք, նույն օրի ենք:
Փետրվարի 11-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերթական լուսանկարներն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ հետևյալ գրառմամբ.
Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվողն մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Միացյալ Նահանգների Kiehl’s ընկերությունը, որը մասնագիտացած է պրեմիում-դասի կոսմետիկայի ստեղծման բնագավառում, թողարկել է մաշկի խնամքի միջոցների նոր շարք, որը ներկայացրել է Բեն Սթիլլերը:
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել և անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։
Այրվել է Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող կիսակառույց հանրակացարանի 4-րդ հարկի չբնակեցված սենյակներից մեկը՝ գույքով (80 քմ), կենցաղային իրեր և աղբ:
«Մանկապարտեզի տանիքում տեղադրված է ջրի երկաթե մեծ տարա, սակայն այդ ջուրը հիմնականում օգտագործվում է սպասք լվալու եւ մաքրության համար: Ճաշ պատրաստելու համար աշխատողներս դույլերով ու մեծ տարաներով ջուր ենք բերում աղբյուրից,- ասում է Փիրուզան,- ինչ վերաբերում է խմելու ջրին՝ երեխաներն ամեն մեկն իր հետ տնից շշով ջուր է բերում: Եվ այդպես ամեն օր»:
Կատալոնական «Բարսելոնայի» աշխարհահռչակ հովանավորների թվին կարող է ավելանալ ևս մեկը: Կատալոնացիները Qatar Airways-ի հետ շարունակում են բանակցությունները, սակայն դիտարկում են նաև այլ տարբերակներ:
Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը զգեստներ կկարի օպերային երգիչների համար: Դիզայները կոստյումներ կստեղծի Փարիզի Բաստիլի օպերայի Brahms-SchՓnberg Quartet ներկայացման համար:
2015թ. ամռանը «Ռեալը» պայմանավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ` անձնական պայմանագրի վերաբերյալ, սակայն տրանսֆերը չկայացավ:
Պերեսը ներկա է գտնվել բիզնես-ֆորումներից մեկում և շփվել է գործարար էլիտայի ներկայացուցիչների հետ, որոնք «սերուցքայինների» նախագահին հարցեր են տվել Կրիշտիանուի մասին:
ԱՄՆ-ի General Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի շուկայից 473 հազար ավտոմոբլների հետկանչման մասին՝ արգելակային համակարգի թերության պատճառով: Այս մասին ասված է ավտոարտադրողի տարածած հայտարարության մեջ: