Ասպիրինը կարող է պաշտպանել արյան ստաֆիլոկոկ վարակից

Պարզվել է, որ ամեն օր ասպիրինի (Acetylsalicylic Acid Treatment) ցածր դոզայի ընդունումը կարող է նվազեցնել սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը, ինչպես նաև կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակները: Այժմ հետազոտողները պարզել են ևս մեկ օգտակար հատկանիշ. Այն պայքարում է արյան ոսկեգույն ստաֆիլոկոկ (Staphylococcus aureus) ինֆեկցիայի դեմ:

Շվեյցարացի գիտնականները 2001-2013 թվականներնտաֆիլա ընկած ժամանակահատվածում իրենց ուշադրության տակ են պահել արյան ստաֆիլոկոկ վարակի 838 դեպք: Այդ խմբից նրանք ընտրել էին 157 մարդկանց, ովքեր ասպիրին էին ընդունում, և նրանց համեմատել 157 մարդկանց հետ, ովքեր նույն տարիքի էին, որոնց հիվանդությունների բարդությունը նույնն էր, ստացել էին միևնույն բուժումները,  ունեին տարբեր առողջական և վարքային ընդհանրություններ, սակայն ցածր դոզայի ասպիրին չէին ընդունում: Հետազոտությունը կատարվել է Critical Care Medicine-ում:

30 օր անց հետազոտության մասնակիցների 27.4 տոկոսը մահացավ, մինչդեռ ասպիրին ընդունողների միայն 12.1 տոկոսը մահացավ: Մյուս գործոնները ստուգելուց հետո, հետազոտության հեղինակները եկան եզրահանգման, որ ցածր դոզայի ասպիրինի ընդունումը մահվան վտանգը նվազեցրել է 42 տոկոսով:

Հեղինակները նմանատիպ մի հետազոտություն անցկացրեցին աղիքային կոլի-(կոլիէնտերիտ) վարակ ունեցող մարդկանց շրջանում: Հետազոտությանը մազնակցեցին թվով 134 ասպիրին օգտագործողներ և 134 չափանմուշ հանդիսացողների հետ, սակայն նկատեցին, որ ասպիրինն այդ մանրէի վրա որևէ ազդեցություն չի գործում:

«Սա հետահայաց ուսումնասիրություն է, որը ոչ թե պատճառներն է հայտնաբերում, այլ կապերը»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, Բազելի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Մայքլ Օստոֆը (Osthoff, Michael MD): «Այնուամենայնիվ կարող են լինել գործոններ, որ մենք չենք ստուգել: Շատ վաղ է ստաֆիլոկոկ վարակն ունեցող բոլոր մարդկանց հորդորել ասպիրին ընդունել: Ասպիրինի ընդունումն ունի նաև իր բացասական կողմերը»,- ըստ nytimes.com-ի՝ ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Բալոյանը

Տեսանյութեր

Լրահոս