Բաժիններ՝

Էլիզաբեթ 2-րդը Լոնդոն է վերադարձել սովորական գնացքով

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Լոնդոն է վերադարձել սովորական գնացքով, հայտնում է The Telegraph-ը:

Նորին մեծությունը Լոնդոն է ժամանել Նորֆոլկից, որտեղ ավանդույթի համաձայն անցկացնում է սուրբծննդյան արձակուրդները:

Էլիզաբեթ 2-րդը զբաղեցրել է իր տեղն առաջին կարգում՝ Քինս-Լինն կայարանից գնացքի մեկնումից 5 րոպե առաջ: ճանապարհորդությունը մինչև Քինգ-Քրոս տևել է 1 ժամ 40 րոպե:

queen-1_3571027b

Քինս-Լիննի ղեկավար Գրեմ Պրետի խոսքով՝ ինքը հետաքրքրվել է Մեծ Բրիտանիայի թագուհուց, թե արդյոք դուր է եկել նրան Նորֆոլկում, ինչին ի պատասխան, թագուհին դրական է արձագանքել:

Նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդը պարբերաբար օգտվում է բրիտանական երկաթուղային ճանապարների ծառայություններից:

Queen_Secombe_3431014b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29