ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ին՝ կազմակերպված խմբի կազմում ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքից առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին մասնակցելու համար:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինացի զինվորները կարող են «նվաճել ողջ Ռուսաստանը», եթե նրանց տրամադրվի ժամանակակից ամերիկյան սպառազինություն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս առումով երկուստեք կարևորվել են փոխադարձ այցերն ու գործարար շփումները: Հանդիպմանն արծարծվել են նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրին՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, և այս ձևաչափից դուրս հիմնախնդրի որևէ քննարկում վնասում է խաղաղ բանակցային գործընթացին: Իր հերթին տիկին Գոյկովիչը շեշտել է, որ Սերբիան մշտապես ընդգծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:
«Կարծում եմ` այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, և չեմ կարծում, որ այդ հիմքն ունի Տիգրանը, որ մեղադրի զինված ուժերի ղեկավարությանը: Ինքը զբաղվել է քաղաքականությամբ, զինված ուժերն այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել ևս մեկ անգամ զգուշացվել է: Նա իր ցանկությամբ դուրս է եկել բանակից,՝ և ասելու որևէ բան չունեմ»,- ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով աշխատանքից ազատված պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանի հայտարարություններին, ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք: Այն սկզբունքը հաշվի առնելով, որ մեր ժողովրդի մեջ այսօր իրենց գործունեությունն են շարունակում պատերազմով անցած շատ մարդիկ ու բարոյական չի լինի անտեսել նրանց»,- այսօր ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
«Եթե ծառայության ժամկետը լրանում է, մեկ ամսից ավելի զինվորը չի կարող ծառայել: Դա կապված է երկրի մարտունակության ապահովման հետ: Չէ՞ որ չենք կարող՝ ով ինչ կրթություն ունի հաշվառել՝ երբ են զորակոչվել ու ինչպիսի համապատասխան պաշտոններում են լինելու, որոնք մարտունակ վիճակում են գտնվելու, դրա համար նոր զորակոչ ենք անում, որպեսզի նոր զորակոչի ընթացքում տվյալ պաշտոնները համալրվեն: Հետևաբար, նոր զորակոչի մեկամսյա համալրման ժամանակահատվածում, երբ լինում է նաև զորացրում, նման դեպքեր երբեմն լինում են»,- այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են որոշ դեպքերում զինծառայողներն ավելի ծառայում, եթե որևէ խախտում չեն արել:
Կայացել է հեռախոսազրույց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության ադմինիստրացիային:
Գյումրիում 2 օր առաջ իրականացված ավազակային հարձակման դեպքը բացահայտվեց: Վարույթն իրականացնող անձի կողմից ձերբակալվել է Գյումրու բնակիչ Կարեն Կարապետյանը: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մատնացույց է արել հանցագործության դեպքի վայրը:
Ըստ ամսագրի՝ «Բորուսիան» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Վայգլ, Գյունդողան, Կաստրո, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ:
Բավարիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ նախնական տվյալներով հասնելով 8-ի, հայտնում է գերմանական BILD թերթը:
Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ մտածում է իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրելու մասին:
Մոսկվայում սկսել են քանդել մետրոյի կայարանների մոտ ԱՊՀ ներգաղթյալների կառուցած անօրինական կառույցները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Անշարժ գույքի օգտագործման վերահսկողության Մոսկվայի պետական տեսչության դեկավար Սերգեհ Շոգուրովին:
«Աշխարհի ցանկացած վայրում թերթ տպագրելը չափազանց դժվար է: Ինձ թվում է` իմ կյանքում ամենաշատը թերթի արտադրությունից եմ սովորել, քան որևէ բանից, որ արել եմ իմ աշխատանքային կյանքում: Շատ դժվար է: Պետք է մտածել` ինչի մասին է պետք խոսել, ինչպես պետք է դարձնել հետաքրքիր` առանց լինելու դեղին կամ քաղաքական մամուլ: Ինձ համար շատ կարևոր է բովանդակությունը, դրա համար ես վարձել եմ լավ թիմ: Եթե բովանդակությունը վատն է, ես կլինեմ բոլորի նման: Թերթն անվճար է և այն կդառնա, չգիտեմ, զուգարանի թուղթ»,-հավելում է շախմատիստուհին:
ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահական ընտրությունների հերթական փուլը: Նյու Հեմփշիրում այսօր կանցկացվեն առաջին փրայմերիզները: Ընտրարշավի այդ փուլին թեկնածուները մոտեցել են Այովայի քվեարկությունը հաղթահարած:
ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկ են ներկայացրել ՝ պահանջելով չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված Բարեկամության և եղբայրության պայմանագիրը, գրում է «Իզվեստիան»:
Ուկրաինայում ավելանում է գրիպի զոհերի թիվը, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Գերմանիայի հարավում՝ Բավարիայում, գնացքների բախում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, նվազագույնը 100 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարները մաքրել և մշակել են Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում առկա մերկասառույցը:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեզ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։ Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։
Մոսկվան Անկարայից պաշտոնական ներողություն է սպասում խոցված «Սու-24» ինքնաթիռի համար, ակնկալում է պատժել մեղավորներին ու փոխհատուցել վնասը՝ թուրքական կողմի զղջումը բավարար չէ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդառաջելով հանրային հետաքրքրություններին` ձեզ եմ ներկայացնում Կրթության և գիտության նախարարի նոր աշխատասենյակը` նոր կառավարական մասնաշենքում»:
Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է անպտուղ կնոջ հետ, հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Ադրբեջանում պապը սպանել է 16-ամյա թոռանը և կտրել նրա սեռական օրգանը: Սպանության մեջ կասկածվող Ռաֆիգ Բայրամովն արդեն ձերբակալած է և նա խոստովանել է հանցանքը:
Ես դիմել եմ բանկ, թե գումարները որտե՞ղ եք ծախսել, ինձ գրել են, որ օգտագործել են բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Գումարներ կանխիկացվել է Հայաստանում, 5 րոպեում 500 հազար գումար է կանխիկացվել Աշոտի կողմից, բանկը տվել է Աշոտին:
Կանադան կդադարեցնի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ մղվող ռազմական գործողություններին փետրվարի 22-ից ոչ ուշ: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն CBC հեռուստաալիքի եթերում:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է Սիրիայում հնարավոր ցամաքային օպերացիայի անցկացման հարցը, հայտնում է Reuters-ը:
նայած Արմեն Երիցյանն առանձնապես շատ չի շփվում մարզպետների հետ, սակայն, ըստ նրանց շրջանակներից ստացված լուրերի, շփումներն իրականացվում են «մենթական» ձեւերով, ինչը մարզպետների սրտով չէ: