Բաժիններ՝

Թենիսիստուհի Անա Իվանովիչը և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը կամուսնանան մարտին

Զույգը որոշել է հարաբերությունները հասցնել նոր մակարդակի: Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը և գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը որոշել են ամուսնանալ հաջորդ ամիս` Իսպանիայում կամ Սերբիայում:

Հաստատվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու շատ հայտնի մարդիկ, որոնց թվում՝ բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը և Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» մի քանի ֆուտբոլիստներ:

Իվանովիչը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի մրցաշարին, որը տեղի է ունենալու  փետրվարի 8-ից 14-ը:

Սերբ թենիսիստուհին և ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը հանդիպում են 2014թ. սեպտեմբերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29