Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել: «Արմենպրես»-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից տեղեկացրին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյ անն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:
«Որպես ռուսական ռազմական արշավի անմիջական հետևանք, Ասադի սպանիչ ռեժիմը ամրապնդում է իր դիրքերը, չափավոր սիրիական ընդդիմությունը նահանջում է, իսկ հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիա ու Եվրոպա»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Փետերվարի 8-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռազմիկ Ա.-ին:
Փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ:
Կարճ ասեմ, պարոն Շաբոյա՛ն, «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը ես շատ լավ եմ հասկանում, այդ պատճառով էի էքսկուրսիա անում ՏՄՊՊՀ-ի կայքում, որի նպատակը այդ կառույցի վերաբերյալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրող տեղեկությունը կայքից ստանալու հնարավորությունը պետք է լինի, ոչ թե գրավոր հարցում անելն ու ստանալը, որը Ձեր աշխատակազմի սուրբ պարտականությունն է և կապ չունի «թափանցիկ» կամ «հրապարակային» գործունեության հետ, ստացվում է, որ Դուք երևի լավ չեք պատկերացնում այդ բառերի իմաստը:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
72 վարորդ՝ ոչ սթափ, 55-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի. ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը:
Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնի պալատի հարևանությամբ, ողջ-ողջ տղամարդ է այրվել, հայտնում է բրիտանական ոստիկանությունը: Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնահրկիզվել է, հայտնում է BBC-ն:
Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի երկու բնակչի։
Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհորդին՝ Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ մեր աշխատանքների ու քայլերի հաջորդականության մասին մենք պարբերաբար մանրամասն կներկայացնենք հասարակությանը, դրանում թող համոզված լինեն»։
ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ուժերով հասնել Հյուսիսային Կորեայի վրա կոշտ միջոցառումների՝ ի պատասխան վերջերս արձակված հյուսիսակորեական հրթիռի, հայտնել են ճապոնական ու հարավկորեական ԶԼՄ-ները:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ վերլուծելով Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը ու հակամարտությունների կարգավորման հարցում վերջինիս պահվածքը, հայտարարել է, որ Ռուսաստանը կխաղարկի Ղարաբաղի խաղաքարտը:
Եվրամիությունը մտադիր է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Խելգա Շմիդը Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի հարցերով Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրի հետ հանդիպմանը:
Միացյալ Նահանգներ-Իրան փոխհարաբերությունների ներկա վիճակը խոր արմատներ ունի անցյալում: Թեև Միացյալ Նահանգները տարբեր առիթներով նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխհաբերությունների հարցի շուրջ Իրանի հետ բանակցել առանց նախապայմանի, սակայն իրանական կողմի մոտ անվստահությունն առավել ընդգծված է, ինչը պայմանավորված է փոխհարաբերությունների պատմությամբ, որոնք ընդհատվել են 1979թ. նոյեմբերի 4-ից և առ այսօր բնութագրվում են իբրև առնվազն ոչ բարեկամական:
Փետրվարի 8-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը Արարատյան 1-ին զանգվածի 8/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը կարծում է, որ Անկարան «սիրախաղ» է անում ԴԱԻՇ-ի հետ: Այս մասին նա հայտնել է RIA Novosti-ի հետ զրույցում:
Արամի 30-ը որպես ճարտարապետական արժեք պատիվ բերո՞ղ շենք է։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շենքի քանդմանը, նշեց Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը։
ԱՄԷ-ի կառավարությունում կհայտնվեն երկու նոր պաշտոններ՝ երջանկության մակարդակի ու կրոնի հանդուրժողականության նախարարներ: Այս մասին հայտնել է ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի տիրակալ Մուհամմեդ Ալ-Մաքթումը:
«Ուսանողության հայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապերի ամրապնդման համար, ինչպես նաև ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին խրախուսելու նպատակով» նախարարը պարգևատրեց պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների և ուսանողների: Պատվոգրով պարգևատրվեցին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Արմեն Սիմոնյանն ու ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Հարությունյանը:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
Դամասկոսի հյուսիսային շրջաններից մեկում ավտոմեքենա է պայթել, հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր բռնազավթել է Սիրիայի մի մասը, աբսուրդ են միջազգային իրավունքի տեսանկյունից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Անահիտ Կոստանյանը ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 2012թվականին երեխան գանգատներ է ունեցել, իրենց տեղամասային բուժկետում ախտորոշել են Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ) հիվանդություն: Բուժման ընթացքում նրա վիճակն ավելի է բարդացել և ուղեգրել են Երևան Արյունաբանական ինստիտուտ:
Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարած նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
Փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:
Փետրվարի 8-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է:
Երկիրը աննախադեպ բարդ հիմնախնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած, բայց բարդություններն ու հիմնախնդիրները նաև հնարավորություններ են ստեղծում, անխուսափելիորեն առաջացնում վերափոխումների, ուժերի համախմբման անհրաժեշտություն։ Իսկ այդ հնարավորություններից օգտվելն արդեն մեզանից է կախված։ Բոլորիցս։