
«Ռոնալդուն հանգիստ կարող է խաղալ մինչև 34 տարեկանը». Ֆաբիո Կապելլո

Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե բարձր մակարդակում որքան երկար կարող է խաղալ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Իտալացի մասնագետը կարծում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը դեռ մի քանի տարի կարող է ուրախացնել ֆուտբոլի երկրպագուներին:
«Ռոնալդուն հանգիստ կարող է խաղալ ևս 3 տարի: Նա հոգ է տանում իր մասին և մեծ փորձի է տիրապետում: Այնպես որ, նա հանգիստ կարող է խաղալ մինչև 34 տարեկանը: Հեշտ չէ այնպիսի ռմբարկու գտնել, ինչպիսին նա է»,- Կապելլոյի խոսքերն է մեջբերում Cope-ը:
Այս մրցաշրջանի ընթացքում Ռոնալդուն բազմիցս աչքի է ընկել իր ապագայի մասին ոչ միանշանակ արտահայտություններով, ինչն այնքան էլ դուր չի եկել Թագավորական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Նա չի ցանկանում կորցնել պորտուգալացի ռմբարկուին` գտնելով, որ նա դեռ կարող է օգտակար լինել «Ռեալին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը