«Պայմանագիր կնքելով «Ռեալի» հետ՝ գիտեի, որ դա մի օր ավարտվելու է». Կարլո Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի փոշմանում, որ աշխատել է Թագավորական ակումբում: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո իր հեռացմանը իտալացի մասնագետը փիլիսոփայորեն է մոտենում:
«Իմ բախտը բերել է. ես մարզել եմ մեծագույն թիմ: Ես շատ գոհ եմ նրանից, ինչ եղել է անցյալում: Շատ հաճելի էր ապրել Մադրիդում, բայց վերջանում է մի էտապ, և սկսվում է մյուսը: Պայմանագիր կնքելով «Ռեալի» հետ՝ գիտեի, որ մի օր այն ավարտվելու է: Իսկ հիմա նոր էտապ է սկսվում, և ես չգիտեմ, թե այն երբ կավարտվի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անչելոտին գլխավորելու է մյունխենյան «Բավարիան»: Այդ պաշտոնում նա փոխարինելու է Պեպ Գվարդիոլային, ով էլ իր հերթին՝ դառնալու է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը