![](/banners/BeFunky-design.jpg)
Արևմտյան ԶԼՄ-ները հրապարակել են «Օսկար»-ի անվանակարգորդների խմբային լուսանկարը
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/835097.jpg)
Արևմտյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ Variety հանդեսը, հրապարակել են «Օսկար»-ի հիմնական կատեգորիաների անվանակարգորդների համատեղ լուսանկարը: Այն փետրվարի 8-ի երեկոյան արվել է պարգեւի հավակնորդների համար ավանդական ամենամյա բանկետից հետո, որը կազմակերպվել էր Ամերիկյան կինոակադեմիայի կողմից:
Լուսանկարում պատկերված են՝ Լեոնարդո դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը, Մարկ Ռուֆալոն, Սիլվեստր Ստալոնեն, Սիրշա Ռոնան եւ ուրիշներ: Նկարում նաեւ երեւում են ռեժիսորներ Սթիվեն Սթիլբերգը, Ջորջ Միլլերը, Ռիդլի Սքոթը եւ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, երաժիշտներ Սեմ Սմիթը եւ Դայան Ուորենը:
Նրանց բոլորին հանձնել են պաշտոնական օսկարյան սերտիֆիկատներ: Դերասան Քրիս Ռոքը, որը փետրվարի 28-ին Լոս Անջելեսում անցկացնելու է մրցանակների հանձնման արարողությունը, բացակայել Է բանկետից: