
Մեսսին դարձել է աշխարհում ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերը

«Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մեսսին դարձել է աշխարհում ամենաթանկ՝ 1957 թվականին թողարկված Ferrari 335 S Spider Scaglietti մրցարշավային ավտոմեքենայի սեփականատերը: Այս մասին գրում է Bleacher Report-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած մի աղբյուր:
Ավտոմեքենան աճուրդի Էէր դրվել Փարիզում: Գնումը ֆուտբոլիստի վրա նստել է 32 մլն եվրո: Ավտոմեքենայի նախկին տերը եղել է անշարժ գույքի գործակալ իտալացի Ալեսանդրո Պրոտոն: Հաղորդվում է, որ Ferrari-ին հավակնում էր նաեւ Մադրիդի «Ռեալի»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս ավտոմեքենայի ղեկին բրիտանացի մրցարշավորդ Սթիռլինգ Մոսը 1958 թվականին շահել է Կուբայում անցկացված «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի փուլը:
Ferrari 335 S-ը դարձավ Մեսիի հավաքածուի երրորդ բացառիկ սուպերքարը: Մինչ այդ արգենտինացին ձեռք էր բերել Maserati GT Stradale եւ Audi R8 Spyder: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 517 հազար եվրո: