
Հայտնի է Կրոսի հրաժարագինը

Գերմանական մամուլից տեղեկանում ենք, որ հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» գերմանացի ֆուտբոլիստ Տոնի Կրոսի հրաժարագինը:
Կրոսին ձեռք բերելու համար ցանկացած ակումբ ստիպած է լինելու վճարել 300 մլն եվրո: Կրոսը մադրիդցիների հետ ունի պայմանագիր, որը վավեր է մինչ 2020 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը «Ռեալում» տարեկան կազմում է 10,9 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 26 հանդիպման և կատարել 7 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան