
Հրդեհ Պռոշյան փողոցում

Փետրվարի 10-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.26-ին: Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) և մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1994 թ. ծնված Գ. Ք.-ը ինքնուրույն դուրս է եկել տանից:
Հրշեջ-փրկարարները տանից դուրս են բերել 1947 թ. ծնված Բ. Ք.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: