
100 մլն եվրո՝ Բուսկետսի համար

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Ժան-Կլոդ Բլանը ցանկանում է թիմի կազմում տեսնել իսպանացի կիսապաշտպան Բուսկետսին: Ըստ ֆրանսիական մամուլի՝ բանակցություներն արդեն սկսվել են: ՊՍԺ-ն պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն եվրո:
Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է ամրապնդել կազմը, որպեսզի ՊՍԺ-ն հավասարի պես պայքարի այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Բավարիան», «Ռեալ Մադրիդը»:
Ըստ ֆրանսիական մամուլի՝ Բուսկետսը պետք է գա ՊՍԺ՝ որպես 33-ամյա Տիագո Մոտտեի փոխարինող:
Սիրարփի Աղաբաբյան