Բաժիններ՝

 Ի՞նչն  է անհրաժեշտ արագ անել, ի՞նչը՝ դանդաղ

1. Գիտելիքներ ու կրթություն ստանալ

2. կարողություն ու բարեկեցություն ապահովել

3. բարձրանալ լեռների գագաթներին

4. աշխարհիկ հաճույքներ ցանկանալ

Կարդացեք նաև

5. կորցնել ինքնատիրապետումը

1. Մարդը, որը ցանկանում է արագ կրթվել, փորձում է սովորել երկրորդ դասը՝ նախքան առաջինը մանրամասն սովորելը: Քանի որ մանրամասն չի սովորել առաջին ու երկրորդ դասերը, երրորդն ու մնացածը  ևս դժվարությամբ կսովորի: Կրթություն ստացող մարդը պետք է համբերատարությամբ սովորի առաջին դասն այնքան ժամանակ, մինչև այն հիշի: Միայն այդ դեպքում կարող է անցնել երկրորդին, հետո՝ մնացածին: Բայց սովորելու ընթացքում դանդաղել, չի նշանակում՝ ծուլանալ ու ոչինչ չանել: Դանդաղ սովորել նշանակում է՝ կարդալ այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ սովորես տվյալ դասը:

2. Հարստության ու բարեկեցության ձգտող մարդը, որը ցանկանում է ակնթարթորեն մեծ կարողություն ունենալ, փորձում է շատացնել ու համատեղել աշխատանքների տարբեր տեսակները: Նման մարդու մոտ աշխատանքի ոչ մի տեսակ հաջողված չի կարող լինել, արդյունքում՝ նա կհիասթափվի: Հարստանալ ցանկացող մարդը պետք է հանգիստ ու անընդհատ կատարի այն աշխատանքը, որում վարպետացել է, որպեսզի արդյունք ունենա: Այդ մարդը կհարստանա՝ կախված նրանից, թե ինչքան ջանք է գործադրել աշխատանքում:

3. Մարդը, որը ձգտում է արագ հասնել լեռան գագաթին, ու դրա համար արագացնում է քայլերը, այլևս ուժ չի ունենա այնտեղ հասնելու: Մեկ ուրիշը, որը դանդաղ ու գիտակցաբար է բարձրանում, կհասնի մինչև լեռան գագաթը: Հետևաբար, մեծ  բարձունքների հասնելու համար պետք է հանդարտ քայլերով առաջ գնալ:

4. Կյանքի կեսին գտնելու համար պետք չէ շտապել: Շատերը շտապում են ու չեն հասցնում ճանաչել իրենց զուգընկերոջը, և նրան ընտրում են միայն ամուսնանալու համար: Միայն ամուսնանալուց հետո են հայտնաբերում, որ իրենց հարաբերություններում կան հակասություններ, և դժբախտանում են: Պետք է չշտապել զուգընկեր ընտրելիս, որը դառնալու է քո կյանքի ուղեկիցն ու աշխարհիկ հաճույքներդ կիսող մարդը:

5. Եթե մարդը բախվում է ինչ-որ  իրադարձության հետ ու կորցնում ինքնատիրապետումը, ապա չի մտածի պատճառի կամ հետևանքների մասին ու միանգամից կբարկանա: Այդ դեպքում նա չմտածված քայլեր է անում, որից տուժում է նրա համբավը, իսկ ընկերները սխալ պատկերացում են կազմում նրա մասին ու դադարում շփվել: Դրա համար, երբ ինչ-որ բան է պատահում, որն առիթ է տալիս ինքնատիրապետումը կորցնելու, պետք է դանդաղել ու սառը դատել:

Երեք բան, որոնք պարտադիր պետք է դանդաղ անել, քանի որ հետո դժվար է ուղղել դրանք

1. Ամուսնանալ

2. Կառուցել

3. Դաջվածք անել

1. Բարեկիրթ տղամարդն ու կինը, որոնք ունեն բարոյական ամոթի զգացում (hiri) և բարոյական վախի զգացում (ottappa), ցանկանում են ամուսնանալ միայն մեկ անգամ, այլ ոչ թե՝ մի քանի: Դա փոխել դժվար է: Հետևաբար, ամուսնական ակտը պետք է կատարվի մտածված ու դանդաղ:

2. Պատվելու համար Բուդդայի արձանը պետք է կառուցել այնպես, որ նա լինի կատարյալ, իսկ տեղը, որտեղ այն պետք է դրվի, պետք է անթերի տեսք ունենա: Եթե տեղը պատշաճ չէ, իսկ արձանը՝ ոչ կատարյալ, ապա դրանք ուղղելը բարդ կլինի: Հետևաբար՝ տաճար կառուցելիս պետք է չշտապել, լինել ուշադիր ու կարգապահ:

3. Երիտասարդները սովորություն ունեն դաջվածքներ անել իրենց մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ծերանում են, ուզում են ազատվել դրանցից, բայց դա արդեն բավական դժվար է: Դրա համար պետք է առանց շտապելու ու երկար մտածելուց հետո միայն դաջվածքներ անել:

Բաներ, որոնք պետք է առանց հապաղելու անել

Տալ (dana), բարոյական պահվածք (sila), կենտրոնանալ (samatha), վիպասանայի պրակտիկա, որի շնորհիվ կարելի է պարգևատրվել (vipassana merits): Բուդդան ասում էր, որ, եթե պարգևատրվելու հնարավորություն ունեք այսօր, ապա այսօր պարգևատրվեք:

Հնարավորությունը, որն ունեք այսօր, չպետք է հետաձգեք վաղվան: Ինչո՞ւ չպետք է հետաձգեք: Որովհետև դուք այսօր ողջ եք, իսկ վաղը կարող եք ողջ չլինել: Ինչո՞ւ կարող է ողջ չլինեք: Որովհետև ձեր ներքին մարմինն ունի հիվանդություններ, իսկ մահն ունի զենքերի բազմաթիվ տեսակներ, ինչպես՝ սուր, թույն և այլն: Դուք հնարավորություն չեք ունենա մահվանը խնդրել ևս մեկ-երկու օր սպասել:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս