Բաժիններ՝

Այս անգամ ամուսինս հաղթեց ինձ իր ռոմանտիկությամբ. Անահիտ Կիրակոսյան. amtimes.com

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը հաճելի անակնկալ է մատուցել ամուսնուն իրենց ամուսնության 4-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա իր հեղինակած «Օգնիր քամի» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որը ներկայացրել է փետրվարի 6-ին՝ տարեդարձի օրը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ ամուսնուն դա շատ է տպավորել:

«Իմ հեղինակային երգերից Արտակն ամենաշատն այս երգն է սիրում, ես էլ որոշեցի անակնկալ պատրաստել և ավելի պրոֆեսիոնալ մակարդակով ներնակացնել: Նրան շա՜տ դուր եկավ, չէր սպասում, շատ զգացված էր»,-ասաց նա:

Անահիտ Կիրակոսյանը պատմեց, որ իրենց համար շատ կարևոր այդ օրն անցել է հագեցած, բովանդակալից ու հետաքրքիր: Օրվա ընթացքում ամուսինը նվեր է մատուցել նրան, որը շատ է զարմացրել:

«Գնացել էինք կարաոկե ակումբ, և ի զարմանս ինձ՝ նա երգեց ինձ համար: Երգի վերնագիրը չեմ հիշում, բայց բոլոր բառերը կարծես ինձ էին ուղղված: Շատ հուզվեցի, սովորաբար բոլոր ռոմանտիկ ու խենթ նվերները ես եմ անում, բայց այս անգամ ամուսինս հաղթեց ինձ իր ռոմանտիկությամբ: Ամուսինս առհասարակ չի երգում ու այդ օրը համարձակորեն երգեց ինձ համար: Դա ամենալավ նվերն էր: Այնուհետև մեր ամենամտերիմ ընկերների հետ ընթրիքի գնացինք»,-պատմեց դերասանուհին:

Անահիտ Կիրակոսյանն ընդգծեց, որ իրենք գտել են երջանիկ ամուսնության ու հարատև սիրո գաղտնիքը:

«Փոխադարձ վսհատությունը, սերը կյանքի հանդեպ ու ամեն վայրկյանը գնահատելը»,-ասաց նա:

Կարևոր է նաև հաճախակի միմյանց սեր խոստովանելը:

«Չկա օր, որ չասեմ՝սիրում եմ քեզ, մաղթում եմ հաճելի աշխատանքային օր: Ասում եմ ամեն առավոտ»,-նշեց նա՝ ավելացնելով, որ նաև անակնկալներ է հաճախակի մատուցում և դրա համար առիթների ոչ թե սպասում է, այլ ստեղծում:

https://www.youtube.com/watch?v=fDzvNvzI5to

Շարունակությունն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս