Նույն տարում Հրաչյա Ռոստոմյանը ձեռք է բերել նաև երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես S220» և «Հունդայի սոնատա» մակնիշի: Նա, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էր իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել նաև ձեռք բերված ավտոմեքենաների արժեքը, սակայն թաքցրել է:
Երևանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։
Վերականգնելով քաղբանտակյալների ազատության համար ամենշաբաթյա բողոքի ակցիաները` Կոնգրեսը, փաստորեն, հնարավորություն է ստանում վերականգնել նաև սեփական` քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ուժի կերպարը:
Դատավոր Գագիկ Ավետիսյանի օգնականից տեղեկացանք, որ մահացել է դատավոր Արղամանյանի մայրը, որի պատճառով հետաձգվել են բոլոր դատական նիստերը:
«Քամին էլ տանիքը տարավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է եղվարդցի Արմեն Մկրտչյանը, ով արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։ Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։ Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու՝ Հովհաննեսի հիվանդությունն է՝ ներուղեղային հեմատոմա: Ըստ «Ա1+»-ի՝ ծնողները տանջվում են, քանի որ չեն […]
«Հայաստանի իշխանությունները պետք է զգուշացնեն քաղաքացիական բախման բոլոր կողմերին, որ հայության շահերի պաշտպանը Սիրիայի ներսում Հայաստանի Հանրապետությունն է, և եթե որևիցե կողմ վտանգի հայության շահերը, ապա ՀՀ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի»:
Հարց է առաջանում, ինչո՞ւ էր դիմել և մուծել պետական տուրք, եթե պետք է հրաժարվեր հայցից:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն երթևեկության համար կլինի փակ: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա անցկացրեց՝ ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Ըստ կազմակերպիչների՝ իրենք հեռուստասերիալն «ուսումնասիրել» են 73 օր, որտեղ կանանց մասնակցությամբ տեսարաններ են եղել 55 օր, իսկ կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածությամբ տեսարանների ծավալը կազմել է 60 տոկոս: Նրանք տեղեկացրին, որ իրենք նամակ են փոխանցելու […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ «InRock»-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները:
Քիչ անց, դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ կողմերը բնավորություններով տարբեր մարդիկ են, իրար չեն հասկանում, «իրար հետ չեն բռնում», միմյանց չեն հարգել հենց սկզբից, և դրան գումարած` պատասխանողն աշխատել է բարում և տուն է վերադարձել լուսադեմին, որի պատճառով հաճախակի տարաձայնություններ են եղել:
Գյուղապետ Էդիկ Մանուկյանը քայլեր չի ձեռնարկում գյուղացիների խնդիրը կարգավորելու ուղղությամբ
Շուշիի պատերազմից մնացած «վերքոտ» շենքերից խուլ լսվում է կիսակառույց պատկերասրահի բակում աշխատող քանդակագործների աշխատանքի աղմուկը: Եվ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Շուշիում, արդեն երկրորդ տարին է, տեղի է ունենում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային ամենամյա սիմպոզիումը, որի նախագահը Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Վանոն լույս աշխարհ է եկել ոչ ամենեւին նրա համար, որ վտարանդիի կարգավիճակում մանրադրամ դարձնեք ձեր էժանագին սակարկումներում: Մտահոգում է, որ հայ հասարակության սերուցքը 15 տարի դանթել էր, այնինչ հայ հասարակության թերմացքը խնամքով կենսունակ է պահել թշնամությունը Վանոյի հանդեպ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, հուլիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսայի, Ֆրունզե, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Շահամիրյանների, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների, Եռանկյունի թաղամասի […]
193 երկրներ ինտերնետի խնդիրը կքննարկեն Արաբական Էմիրություններում
Տաջիկստանի իշխանություններն արգելափակել են մուտքը դեպի ամենահեղինակավոր տեսապորտալ` YouTube: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, Տաջիկստանի օգտատերերը չեն կարողանում դիտել պորտալի տեսանյութերը: Օգտատերերը համոզված են, որ դա կապված է Տաջիկստանի Լեռնային Բադախշան ինքնավար տարածաշրջանում օրերս տեղի ունեցած բախումների հետ, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ YouTube-ում պարբերաբար հայտնվում էին բախումների մասին պատմող տեսանյութեր: Ըստ հաղորդագրությունների` […]
Այս տարի մրցանակային ֆոնդը ԳԱԱ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ…
Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկի կողմից տեղադրվել է տեսանյութ, որտեղ Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը միասին երգում են «Պառավ յարը» հայտնի երգը, որն, ի դեպ, Վանո Սիրադեղյանի ամենասիրելի երգն էր համարվում:
Ցանկանալը մի բան է, իրական քաղաքականությունը` բոլորովին այլ, և բացառված չէ, որ իրադարձությունների զարգացման որոշակի ընթացքի դեպքում` ԲՀԿ-ն զրկվի նաև նման հավակնություն ունենալու քաղաքական իրավունքից:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ժամեր են մնացել, իսկ Երևանում Բրիտանական դեսպանատունը շարունակելու է իր հետաքրքիր նախաձեռնությունների շարքը:
«Ես չեմ պատկերացնում, թե ինչ տրամադրությամբ պետք է դիտեմ օլիմպիական խաղերի բացումը այսօր երեկոյան, երբ իմ ծննդավայր Հալեպի և սիրելի համայնքի գլխին սև ամպեր են կուտակվել, երբ հակամարտող կողմերը պատրաստվում են ճակատագրական բախման, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև մեր հայրենակիցների վրա»:
«Ճուտիկս է որոշում՝ ինչպես անցկացնենք օրը: Դեռ լավ չի խոսում, բայց իր լեզուն հասկանում ենք: Շատ շարժուն է, հետևում եմ, որ չվնասի իրեն ու չընկնի բարձր տեղերից: Օրս տղայիս ետևից վազվզելով եմ անցկացնում»,- ասել է Զառան:
Ռեփերն այնպես է տարված Քիմով, որ նույնիսկ պատրաստ է նվիրել նրան երջանկահիշատակ մոր` Դոնդայի ոսկյա զարդերը:
Դժվար է ասել` ինչ ճակատագիր կունենա նման հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» նախաձեռնությունը, սակայն, անկախ դրա ապագա ճակատագրից, կարելի է արձանագրել, որ դրանով «Ժառանգությունը» կարող է մեծ ծառայություն մատուցել իշխանություններին:
«Պետք է ասել, որ մեր նման երկրի «սուպեր-նախարարությունը» պետք է լիներ ոչ թե Սփյուռքի, այլ Սփյուռքի և հայրենադարձության նախարարությունը:
«Իմ անձնական կարծիքն է, որ պատիժը կարող էր լինել ավելի մեղմ: Համենայն դեպս, կան իրավական գործողությունների հնարավորություններ, որը ես կոչ կանեի իրենց պաշտոնական պաշտպաններին ձեռնարկել: Մենք էլ կհետևենք գործընթացին, և միգուցե նաև կլինի կարիք այն մեկնաբանելու կամ այլ ձևաչափով հանդես գալու»:
«Այո, ճիշտ եմ ասել, 18 տարեկան աղջիկներն արդեն պառավ են: Դա աբսուրդ է: Տղաներն ուշ են ամուսնանում, կլինի 16, 17 թե 18 տարեկան, ես դրան դեմ չեմ, բայց աղջիկները` սովորաբար 16 տարեկանից ոչ ուշ: Մեզ մոտ ընդունված է 15-16 տարեկան աղջիկների ամուսնությունը»:
«Մամուլի միջոցով ես վերջին անգամ եմ արտահայտում իմ ասելիքը քեզ. քո բարոյազուրկ կերպարի մասին գիտեն բոլորը: Դրա համար օջախի, ընտանիք պահելու ու այլ առաքինությունների մասին ինչ էլ ասեմ, քեզ նմաններին անհասկանալի կլինի»: