Բաժիններ՝

Օդեսայում զոհերի քանակը հասել է 42-ի

ZN.UA-ի փոխանցմամբ` ճշգրտված տվյալներով` մայիսի 2-ին Օդեսայում Ուկրաինայի միասնության կողմնակիցների ու նրանց հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվածների քանակը 37-ից հասել է մինչև 42-ի: Եվս 125 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել է, այդ թվում նաև 21 ոստիկան:

Այս տվյալները ներկայացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Դրա հետ կապված` մայիսի 3-ը, 4-ը և 5-ը հայտարարվել են սգո օրեր: Օդեսայում իջեցվել են պետական դրոշները, քաղաքի փողոցները պարուրվել են սև ժապավեններով:

Բախումների հետ կապված` Օդեսայի ՆԳՆ-ը ձերբակալել է ավելի քան 130 մարդու: Հարուցվել են քրեական գործեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս