Բաժիններ՝

Ջոն Քերին հրաժարվել է Ուկրաինայի հարցը քննարկել Սերգեյ Լավրովի հետ. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ երեկոյան պետք է տեղի ունենար ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

Սակայն Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել այն, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Մոսկվան առաջարկել է հեռախոսազրույցի ժամանակ, Սիրիայից բացի, քննարկել նաև Ուկրաինայի հարցը:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում եղած աղբյուրը: Նա, սակայն, չի բացառել, որ հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր: Երեկ ուկրաինացի զինվորականները սկսել են Սլավյանսկի գրոհը, ինչի հետևանքով կորուստներ են գրանցվել երկու կողմից էլ: Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաև Օդեսայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031