Նշվում է, որ դա տեղի է ունենալու հաջորդ տարվա մարտին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո:
1992 թվականի օգոստոսի 14-ին Աբխազիայում սկսվեցին ռազմական գործողություններ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վերջերս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ ձեռք է բերել ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարք, որը դրվել է ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ։
Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Այն ունի համեմատաբար փոքր ջրատարողություն՝ 600 տոննա, և դարձել է իր տեսակում առաջին սուզանավը, որը նախագծվել և կառուցվել է Իրանում:
Պաշտոնապես այս այցը չի հաստատվել:
Եվրոպական հանձնաժողովը շարունակելու է աշխատել Ադրբեջանի և ներգրավված բոլոր երկրների հետ՝ մեծացնելու համար «Հարավային գազային միջանցքով» մատակարարումների ծավալը:
Այն խորհրդանշելու է Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում ցեղասպանության ենթարկված հայերի, ասորիների, քրդերի, մուսուլմանների, եզդիների ու հրեաների հիշատակը:
Դրանում պատկերված է ճապոնական բազմաթիվ քաղաքներից մեկի տխուր ճակատագիրը, որն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ավերվում է ցունամիի հետևանքով:
Սկզբնական շրջանում հաղորդվել է 15 զոհի մասին, ապա դա աճել է մինչև 30-ի, ավելի ուշ՝ 50-ի, իսկ այժմ էլ հասել է 100-ի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հետազոտությունում:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Էնտոնին:
Մոսկվան մտադիր է ամբողջությամբ կատարել ավելի վաղ Դամասկոսի հետ կնքած սպառազինության մատակարարման շուրջ ավելի վաղ կնքած պայմանագրերը:
ԵՄ-ի ու Հարավային Կովկասի երկրների միջև կապերի ամրագրումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը ԵՄ-ի աջակցության համար:
Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք Իրանի հետ չեն պայմանավորվել C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Антей-2500 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին:
Տվյալ փաստաթուղթը միտված է ազգային հաշտեցման ձեռք բերմանը և արդարության վերականգնմանը:
Ցուցարարները հավաքվել են երկրի մայրաքաղաքում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց՝ հանդես գալով իշխող «Ան-Նահդա» իսլամական կուսակցության դեմ:
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար և ունի աճելու միտում:
Այդ նպատակով գործի է դրվել ռազմական տեխնիկա ու հրաձգային զենք:
Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամլո ծառայությունը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր լիբանանցի գործընկեր Ադնան Մանսուրի հետ:
Սիցիլյան քաղաքներից մեկում է տեղակայված հին աստիճանահարթակներից մեկը` Santa Maria del Monte-ն: Այն ունի 142 աստիճան, որոնցից ամեն մեկը պատված է կերամիկական սալիկներով:
Կարելի՞ է արդյոք օգտագործել «մշակույթ» բառը, երբ խոսքը նախաճաշ պատրաստելու մասին է: Կարելի է: Եթե, իհարկե, խոսքը ճապոնացիների կամ ճապոնական խոհանոցի մասին է:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում խնդիրները շատ են, այնքան շատ, որ նույնիսկ գյուղապետը երկար ժամանակ չէր կողմնորոշվում՝ ինչից սկսեր ներկայացնել:
Այդ գումարից 849.2 հազ. դրամը կհատկացվի Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիային, 3 մլն 396.6 հազ. դրամը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, 1 մլն 132.2 հազ. դրամը՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային, 1 մլն 981.3 հազ. դրամը՝ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային, և 2 մլն 830.5 հազ. դրամը՝ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիային, իսկ ֆրանկաֆոնիայի խաղերին մասնակցելու նպատակով խաղերի գրանցման վճարը փոխհատուցելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կտրամադրվի 485.6 հազ. դրամ:
Իր գործունեության երկու տարիների ընթացքում դժվար է ասել՝ արդյոք սուպերմարկետի աշխատակիցները երկու անգամ առանց պահանջելու ՀԴՄ կտրոն տրամադրած կլինե՞ն, թե՞ ոչ:
Էջմիածնից մեքենայով շուրջ մեկ ժամ ճանապարհ… և հայտնվում ես սահմանամերձ Վանանդ գյուղում: Գյուղի կենսագրությունն այնքան էլ հարուստ չէ: Հիմնադրվել է 1978-ին, բնակչությունն էլ չի գերազանցում 1100-ը: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող գյուղապետը գյուղի խնդիրների մասին խոսելիս սկսեց կատակել, թե՝ «Ապրում ենք ինչպես Փարիզում, ամեն բնակիչ ստանում է 300.000 աշխատավարձ, բոլորը գոհ են ու սպասում են, որ դրախտի դռները բացվեն իրենց առաջ»:
Այս շաբաթվանից սկսած Google Play-ում կարելի է գնել կամ վարձով դասագրքեր վերցնել: Google-ը պայմանագիր է կնքել բազմաթիվ հրատարակիչների հետ և պատրաստում է դասագրքերի համապատասխան ցուցակը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար տարբեր առարկաների վերաբերյալ: