Պուտինը կառավարության անդամների հետ քննարկելու է ԵՏՄ-ի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին կառավարության անդամների հետ քննարկելու է ԵՏՄ-ի մասին պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու հարցը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը.
«Վլադիմիր Պուտինը հերթական խորհրդակցությունն է անցկացնելու կառավարության անդամների հետ, որի ժամանակ քննարկվելու է Ռուսաստանի Դաշնության լիազորությունների հարցը, որոնք փոխանցվում են վերազգային մակարդակ՝ կապված ԵՏՄ-ի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ»: