Բաժիններ՝

Ամփոփվել են տեխնոլոգիական ոլորտում ամենանորարար գաղափարները բացահայտելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Փետրվարի 13-ից 14-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի է ունեցել համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփման աշխատանքը. գնահատող հանձնաժողովին ներդրումային ծրագրեր է ներկայացրել մրցույթի մասնակից տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություն և թիմ Երևանից, Վանաձորից և Գյումրիից:

Այս տարի Հայաստանում մրցույթն անցկացվել է 2-րդ անգամ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ մրցույթը կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամը՝ «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: Հայաստանի մարզերում ձեռներեցությունը խթանելու նպատակով 2015 թվականին մրցույթը համալրվել է Գյումրու և Վանաձորի դրամաշնորհային բաղադրիչով:

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթն իր մեջ ներառում է 3 դրամաշնորհ՝ նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը (50% համաֆինանսավորում), Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները (85% համաֆինանսավորում): Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմել է. Նվազագույնը` 10 000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50 000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին և թիմերին՝ մշակելու նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնելու ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար:

Մրցույթի արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ին, նույն օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ ծրագրերը.

Համաֆինանսավորվող դրամաշնորհներ Երևանի համար
♦ Սոլոլըրն, Դավիթ Քոչարյան
♦ ՍքայՔրայփթոր, Արամ Ջիվանյան

Համաֆինանսավորվող դրամաշնորհներ Գյումրու համար
♦ Գյումրիում անիմացիոն ընկերության հիմնում, Գուրգեն Պարոնյան
♦ ԼոգինԱյ, Հովհաննես Սարգսյան

Համաֆինանսավորվող դրամաշնորհներ Վանաձորի համար
♦ Էլեկտրոնային ճշտիչի նախագծում և ատադրություն, Արկադի Խիթարով
♦ Հակակոռոզիոն ավտոմատ կայան, Սամվել Օսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս