
Կանադան պլանավորում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Կանադան պլանավորում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ռոբ Նիկոլսոնը:
Նրա խոսքերով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության խախտման պատճառով և տարածվելու են մասնավոր անձանց ու մի շարք ընկերությունների վրա:
Նիկոլսոնը հիշեցրել է, որ Կանադան արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 210 անձանց ու ընկերությունների նկատմամբ: Կանադան վերջին անգամ պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 2014 թվականի դեկտեմբերին: