Ռուսաստանն ու Հարավային Օսիան պատրաստվում են ստորագրել Պետական սահմանի մասին պայմանագիր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը պետք է ցրի Վրաստանում պատրաստվող «բռնակցման» ու «միացման» մասին զրպարտությունները: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը՝ կապված Հարավային Օսիայի արտգործնախարար Դավիթ Սանակոևի մոսկովյան այցի (փետրվարի 17-19) հետ.

«Այցի ընթացքում պլանավորված է նոր քայլ կատարել միջպետական հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի ձևավորման ուղղությամբ, ստորագրվելու է Պետական սահմանի մասին պայմանագիրը: Հուսով ենք, որ դա կցրի վերջին շրջանում վրացական կողմի այն զրպարտանքները, որոնք առնչվում են Հարավային Օսիան «բռնակցելուն», «կուլ տալուն», «միացնելուն»:

Մոսկվայում համոզված են, որ նման մտքերի նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելն է՝ խեղաթյուրելով երիտասարդ հանրապետությունների հետ նրա համագործակցությունը: 2008 թվականին ճանաչելով Հարավային Օսիան՝ Ռուսաստանը հանդես է եկել որպես անկախ պետություն՝ նրա գոյության ու հարավօսական ժողովրդի խաղաղ ապագայի երաշխավոր»:

Տեսանյութեր

Լրահոս