Ակնհայտ է, որ դա հակասում է այս շաբաթ ձեռք բերված համաձայնագրի ոգուն:
Քչերն են մեզանից ուշադրություն դարձնում ատամի մածուկի սրվակի ներքևի գույնին: Սակայն պետք է իմանալ, որ այն շատ բան է ասում մածուկի պարունակության վերաբերյալ: Միակ բանը, որ պետք է անենք՝ գնելիս այդ գույնի նկատմամբ ուշադիր լինենք:
Մայրն ուներ իսպանական և պորտուգալական արմատներ։ Երիտասարդ տարիներին Լուի դը Ֆյունեսը տարվել է նկարչությամբ և դաշնամուր նվագելով: Զարմանալի չէ, որ հետագայում նա հենց դաշնակահար էլ դարձավ: Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:
Կույր աղիի բորբոքման շատ տհաճ իրավիճակի հետ հիմնականում առնչվում են երեխաներն ու դեռահասները, քանի որ հենց նրանք են բոլորից շատ սերմեր պարունակող մթերքներ ուտում։
2014 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1000 ընկերություններից 16-ը փոխկապակցված են Ծառուկյանի հետ։ Եվս մեկուկես տասնյակ ընկերություններ կան, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի հարկեր են մուծում, սակայն խոշորագույնների ցանկում չեն
Երեկվանից Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխեց միանգամայն այլ փուլ: Մեծ հավանականությամբ, առաջիկայում ականատես կլինենք կոշտ դիմակայությունների ու առճակատումների:
Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։ Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։
Մի քանի տարի առաջ, երբ Արաքսավան գյուղի բնակիչ Գարուշ Մկրտչյանը միացնում էր իր հողամասի արտիզանը, կարողանում էր գրեթե ամբողջ հողամասը ջրել, իսկ հիմա մի մարգը ջրում է թե չէ՝ ջուրն արդեն վերջացած է լինում: «Նասոսն աշխատում է, բայց ջուր չի բերում, մի մարգը կջրի, ու վերջ, ջուրը կվերջանա»,- ասում է գյուղացին:
«Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) քաղխորհրդի նիստից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից դուրս գալու (հետևաբար՝ նաև կուսակցությունից) դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը:
Մինսկում ստորագրված նոր համաձայնագիրը հենված է փոխզիջումների վրա:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի՝ տեղեկատվական ապահովման բաժնի պետ Վյաչեսլավ Տրուխաչևը:
Խոսքը գնում է Կուբայի, Էկվադորի, Անտիգուա և Բարբուդայի, Սենտ Լյուսիայի, Դոմինիկայի մասին:
Ակնհայտ է, որ Պորոշենկոն խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:
Հայտնի է նաև, որ Սակվարելիձեն արդեն իսկ դիմում է ներկայացրել՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար:
Ցանկանում եմ, որ որևէ մեկը չտածի պատրանքներ և որ ես չթողնեմ միամիտ մարդու տպավորություն:
Մենք պարզապես ֆիզիկապես էլ չենք կարող անել դա, որովհետև Ռուսաստանն այդ հակամարտության մասնակից չէ:
168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի գրասենյակում:
Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարեն Պապոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Շատ դեպքերում չափավոր խոսքերի կոչեր եմ լսել, որ չի կարելի և անհրաժեշտություն չկա երկրորդ քաղաքական ուժի հասցեին, երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի հասցեին նման գնահատականներ հնչեցնել։
Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը կլինի շատ ռիսկային նախաձեռնություն:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ԱԺ պատգմավոր Գագիկ Մինասյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին, ասել է. «Գագիկ Ծառուկյանով ցանկացած պետություն կարող է գնալ միայն կործանման»:
2013-2014 թվականներին խորհրդարանի անցկացրած 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորս նիստի:
Երեկ ՀՀԿ քաղխորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափն անցել է, իսկ մարդն ընդունելի է չափավորության մեջ:
Սրանից առաջ Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը հայտարարել էր, որ Լուկաշենկոն պլանավորում է ապրիլին այցելել Վրաստան:
Օրինագծի վրա իրենց ստորագրությունն են դրել 17 օրենսդիրներ:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին՝ նա ասել է, թե նրանք, ովքեր երկրի անվտանգության համար վտանգ են ներկայացնում «պոլնի պիտի պատասխանավություն կրի», անկախ նրանից, թե ով է:
Գոշինը հիշեցրել է, որ մաքսային օրենսգրքի նախագիծը համաձայնեցման համար Մաքսային միության մասնակից երկրներին ուղարկվել է 2014 թվականի դեկտեմբերին