ՌԴ-ի ու Արևմուտքի տնտեսական փոխադարձ պատժամիջոցները խորացնում են համաշխարհային տնտեսության խնդիրները. Նազարբաև

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Արևմուտքի երկրների տնտեսական փոխադարձ պատժամիջոցները խորացնում են համաշխարհային տնտեսության խնդիրները:

Այս մասին մասին երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.

«Անկասկած է, որ այսօր Արևմուտքի ու Ռուսաստանի տնտեսական փոխադարձ պատժամիջոցները խորացնում են համաշխարհային տնտեսության՝ առանց այն էլ բարդ իրավիճակը, վատթարացնում են երկրների ու ժողովուրդների դրությունը: Ղազախստանը, հանդիսանալով միջազգային հանրության անդամ, բացառություն չէ: Պետությունների տնտեսական սերտ համագործակցությունը գլոբալ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ուղին է:

Միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամը ոչ միայն թուլացնում է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու երկրի ունակությունը, այլև՝ իրական սպառնալիք է ներկայացնուըմ գլոբալ ռազմական հակամարտության համար: Հավանաբար բոլորն են զգացել, որ մենք հայտնվել ենք այդ սարսափելի գործերից ոչ հեռու»:

Տեսանյութեր

Լրահոս