
Սիրիայի կառավարությունը Հալեպի ռմակոծությունները կդադարեցնի 6 շաբաթով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են 6 շաբաթով կանգնեցնել Հալեպ քաղաքի ռմբակոծությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստրուան:
Նրա խոսքերով՝ Դամասկոսը համաձայնվել է դադարեցնել ավիահարվածները «լոկալ հրադադարի» համար: Հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու ռմբակոծությունների դադարեցումը: Միստրուան ընդգծել է, որ մտադիր է մեկնել Սիրիա՝ Հալեպի տարածքում հրադադարի մանրամասները քննարկելու համար:
Փետրվարի 6-ին Սիրիայի ապստամբները հայտարարել էին Հալեպի դեմ նոր հարձակման սկսվելու մասին: