Վրաստանը Սաակաշվիլու արտահանձնման հարցով դիմել է Ուկրաինային
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով Վրաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլուն: Այս մասին նշված է Վրաստանի Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարության մեջ.
«Քանի որ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ ներկայացված են մեղադրանքներ և երկրում նրա նկատմամբ հայտարարվել է ներպետական հետախուզում, Գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ միջնորդելով Ուկրաինայում Սաակաշվիլու ձերբակալման և Վրաստանին նրա արտահանձնման մասին:
Չնայած նրան, որ երկու երկրների միջև գոյհություն ունեն արտահանձնման ոլորտի համաձայնագրեր, ուկրաիանական կողմը Միխեիլ Սաակաշվիլու արտահանձնման հարցով չի համագործակցել վրացական կողմի հետ և հրաժարվել է նրան արտահանձնել Վրաստանին»:
Փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում: