Բաժիններ՝

Հուսով ենք, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության բոլոր ընթացակարգերը կավարտվեն մինչև մայիսի 9-ը. Օտորբաև

Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հայտարարել է, որ Ղրղզստանը հուսով է, թե ԵՏՄ-ին իր անդամակցության բոլոր ընթացակարգերը կավարտվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 9-ը, և Ղրղզստանը կդատնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ.

«Ներկայումս մենք աշխատում ենք ևս երկու արձանագրության վրա, որոնք պայմանագիրը լրացնում են ժամանակավոր դրույթներով ու կատարում են կարևոր տարրերի ճշգրտում: Հուսով ենք, որ ԵՏՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ բոլոր ընթացակարգերը կավարտվեն մինչև մայիսի 9-ը, և Ղրղզստանը կդառնա միավորման լիիրավ անդամ»:

Օտորբաևը հավելել է, որ երկրի իշխանություններն այդ քայլին գնալուց առաջ երեք տարի խորը հետազոտություն են անցկացրել ռիսկերի հաշվարկման մասին, որոնք հնարավոր են ԵՏՄ-ին անդամակցելիս: Նրա խոսքերով՝ երկրի արտադրողների համար մեծ հնարավորություններ կստեղծվեն 170 միլիոնանոց շուկայի բացումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս