Նրա ելույթն ուղղված է եղել Հայրենասիրական ակտի գործողությունների երկարաձգման դեմ:
Ցայժմ Սիրիայում քանիցս կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա բրիտանական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական ու ռուսական զենքեր:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը:
Շինդլերը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել գերատեսչությունում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը լքելու մասին:
Շատերին է հուզում այն հարցը, թե ինչպես լյարդը պաշտպանել անակնկալ կամ սխալ կենսակերպի հետևանքով ի հայտ եկած «ավերածություններից»:
Հիշեք, որ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնց ժամանակ յուրաքանչյուր կեսը, ում հետ էլ որ գտնվի, հիշում է մյուսի մասին:
Հայաստանում է գտնվում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Այցը ոչ պաշտոնական է: Նա նշեց, որ Հայաստան է այցելել Բուլղարիայի ճանապարհին և այցի նպատակն իր ընկեր Ռուբենին (ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան) տեսնելն է: Այսօր Պլատինին բրիֆինգ ունեցավ լրագրողների հետ:
Եթե առավոտյան դժվար ես արթնանում, անտրամադիր, հոգնած, 8 ժամ քնելուց հետո՝ կրկին քնելու ցանկությամբ, փորձիր առավոտյան քաղցած փորին մեկ բաժակ կիտրոնաջուր խմել:
Forpostart production ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանը վստահեցնում է, որ մայիսի 23-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի համերգը, որը դեռ մարտի 6-ին էր նախատեսված:
ՀՀ և ԱԶԲմիջև 2011թ. ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրի երկրորդ տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը:
Քաղցկեղի մյուս բոլոր տեսակներից զատ, մահացության դեպքերն ավելի հաճախ լինում են քաղցկեղի այս տեսակի պատճառով: Բժիշներն անընդմեջ խորհուրդ են տալիս կանանց հետևել իրենց առողջությանն ու կանոնավոր կերպով այցելել բժիշկներին:
Իր նախորդ նիստում գործադիրը սահմանել էր, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկին 2015թ. հատկացվելու է 10 մլրդ դրամ:
Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է «Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։
Վիզայի ազատականացման մասին անգամ խոսք չի լինի Ռիգայի հռչակագրում:
Պորոշենկոն ակնկարկել է, որ եվրոպական կողմը փորձել է Ուկրաինային պարտադրել անընդունելի փոխզիջում:
Լավրովը նկատել է, որ, Իրաքից բացի, ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում են հայտնվել նաև Սիրիան ու Եգիպտոսը:
Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված՝ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հարթակներում քայլեր է ձեռնարկում՝ կանխելու համար Մուրսիին մահապատժի ենթարկելը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Պատժամիջոցներից Հունաստանի կրած կորուստները մեկ տարում կազմել են մոտ 4 միլիարդ եվրո:
Սաֆավիի այս հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի խոսքերի:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկաներին հրավիրել է ս.թ. մայիսի 31-ին ժամը 12.30-ին Արտաշատում մասնակցել իր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:
Խորհրդանշական հայտ-նամակները ստորագրել են այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը:
Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը երբևէ օտարազգիներին թույլ չի տա ստուգումներ անցկացնել երկրի ռազմական կենտրոններում: