Իրանն օտարազգիներին թույլ չի տա տիրապետել իր ռազմական գաղտնիքներին. Ռոուհանի
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/hassan_rouhani_060813_4.jpg)
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը երբևէ չի ստորագրի այնպիսի պայմանագիր, որն օտարազգիներին կօգնի իմանալ Իրանի անվտանգության ու տեխնոլոգիաների ոլորտի ռազմական գաղտնիքները:
Ռոուհանին հավելել է, որ միջուկային բանակցությունների ժամանակ Իրանի կառավարությունը կատարել է դիվանագիտական մեծ աշխատանք:
Նախօրեին Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը երբևէ օտարազգիներին թույլ չի տա ստուգումներ անցկացնել երկրի ռազմական կենտրոններում:
Խամենեին հայտարարել էր, որ Արևմուտքն այժմ էլ ցանկանում է, որ Իրանը հնարավորություն ընձեռի զրուցել իր ատոմագետների հետ, սակայն իրենք դեմ են դրան՝ դա համարելով հարցաքննություն: