Կիտրոնաջուր խմելու 20 պատճառ
Եթե առավոտյան դժվար ես արթնանում, անտրամադիր, հոգնած, 8 ժամ քնելուց հետո՝ կրկին քնելու ցանկությամբ, փորձիր առավոտյան քաղցած փորին մեկ բաժակ կիտրոնաջուր խմել:
Ապացուցված է, որ ընդամենը մի քանի կաթիլ կիտրոն ջրի մեջ ավելացնելն ու խմելը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը և լավացնում է մարսողությունը, այլև օրգանիզմը սնում է նրա նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր վիտամիններով և հանքանյութերով: Իր տեսակի մեջ այս էներգետիկ ըմպելիքը շատ օգտակար է: Կիտրոնաջրի ամենօրյա գործածումը ոչ միայն առույգ է պահում, այլև օգնում է օրգանիզմից հանել բոլոր թույները և վերականգնել ներքին օրգանների բնականոն աշխատանքը:
Ստորև ներկայացնում ենք առավոտյան կիտրոնաջուր խմելու 20 պատճառների ցանկը՝
1. Շնորհիվ այնպիսի միկրոտարրերի առկայության, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը և կալիումը, կիտրոնաջուրը խոնավեցնում է մաշկը և մարմինը պաշտպանում է ջրազրկումից:
2. Այս ըմպելիքն օգնում է թուլացնել մկանների և հոդերի ցավերը:
3. Տաք կիտրոնաջուրը խթանում է ստամոքսահյութի սեկրեցիան և բարելավում է նյութափոխանակությունը:
4. Տաք կիտրոնահյութի ամենօրյա օգտագործումը խթանում է լյարդի աշխատանքը՝ թույները դուրս բերելով օրգանիզմից:
5. Կիտրոնն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ինչն էլ օգնում է պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են անգինան, շնչառական ուղիների վարակները, նշիկների բորբոքումը:
6. Ամեն օր սոված փորին կիտրոնաջուր խմելը կարգավորում է աղիների մաքրման բնական գործընթացը:
7. Տաք կիտրոնաջուրն օրգանիզմին օգնում է գործարկել մետաբոլիզմի գործընթացը: 8. Կիտրոնը հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է ոչ միայն կանխել օրգանիզմի վաղաժամ ծերացումը, այլև ամրապնդել իմունային համակարգը:
9. Կալիումի բարձր պարունակության շնորհիվ կիտրոնն ամրացնում է նյարդային համակարգը, նվազեցնում է տագնապի զգացողության մակարդակը և օգնում է պայքարել սթրեսների դեմ:
10. Կիտրոնաջուրը մաքրում է արյունը, արյունատար անոթները և արտերիաները:
11. Տաք կիտրոնաջուրն օգնում է իջեցնել արյան զարկերակային ճնշումը:
12. Կիտրոնաջուրն օգնում է բարձրացնել օրգանիզմի PH-ի բալանսը: Որքան բարձր է օրգանիզմի PH ցուցանիշը, այնքան հեշտ է օրգանիզմը պայքարում ինֆեկցիաների և վարակների դեմ:
13. C վիտամինի բարձր պարունակության շնորհիվ կիտրոնաջուրը երիտասարդացնում է մաշկը՝ դարձնելով այն ձիգ և էլաստիկ:
14. Հաջողությամբ պայքարում է հոդացավերի և պոդագրայի դեմ:
15. Տաք կիտրոնաջուրը հակացուցված չէ անգամ հղիներին: Այն ամրացնում է երեխայի ոսկորներն ու ամրապնդում իմունիտետը, օգնում է ձևավորել նրա նյարդային համակարգը և գլխուղեղի բջիջները:
16. Մեկ բաժակ ջրին 1 թ/գ կիտրոնի հյութ ավելացնելով՝ կարելի է ազատվել այրոցի զգացողությունից:
17. Կիտրոնաջրի ամենօրյա օգտագործումը օգնում է քայքայել ենթաստամոքսային գեղձի, երիկամների և լեղածորանի քարերը:
18. Կիտրոնաջուրն օգնում է ատամնացավի և լնդերի բորբոքման դեպքում:
19. Քաղցած փորին խմած տաք կիտրոնաջուրն օգնում է կանխարգելել քաղցկեղը՝ շնորհիվ նրա հիմնային հատկությունների:
Գիտնականներն ապացուցել են, որ քաղցկեղը չի կարող տարածվել հիմնային միջավայրում:
20. Օգնում է արագ քաշ կորցնել:
Կիտրոնի մեջ եղած պեկտիններն օգնում են ճնշել քաղցի զգացողությունը և արագորեն այրում են ճարպային կուտակումները:
Տաք կիտրոնաջուր պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ տաք ջրին խառնել կես կիտրոնի կամ լայմի հյութ:
Խմել առավոտյան, քաղցած փորին՝ առանց լրացուցիչ հավելումների:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ