Բաժիններ՝

Գերմանիայի հետախուզության ղեկավարն ընդունել է ԱՄՆ հատուկ ծառայություններից կախվածություն ունենալը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (Bundesnachrichtendienst, BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը ընդունել է, որ իր գերատեսչությունը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հետ համագործակցելիս թույլ է տվել մի շարք սխալներ  (National Security Agency, NSA):

Նա դրա պատճառների թվում նշել է ամերիկյան հատուկ ծառայություններից գերմանական հետախուզության կախվածությունը: Ելույթ ունենալով խորհրդարանում` Շինդլերը հայտարարել է, որ BND-ը մի քանի տարի անհրաժեշտ ձևով չի ստուգել NSA-ի տրամադրած այն օբյեկտների ցուցակը, որոնց պետք էր հետևել:

Նրա խոսքերով` BND-ի մի շարք աշխատակիցներ ամերիկյան հետախուզության կասկածելի նպատակների մասին իմացել են դեռևս 2005 թվականին, սակայն նա այդ մասին իրազեկվել է միայն 2015 թվականի մարտին` պաշտոնին անցնելուց միայն երեք տարի անց:

Շինդլերը դա անվանել է զարմանալի բացթողում` ընդգծելով, որ այդ փաստի մասին լռել ստիպել է միայն ամերիկյան հետախուզական ծառայությունից Գերմանիայի հետախուզության կախվածությունը: Շինդլերը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել գերատեսչությունում:

Ապրիլի վերջին Spiegel Online առցանց պարբերականը հայտնել էր, որ NSA-ն ավելի քան 10 տարի է, ինչ Եվրոպայում հետևում է քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին ու ձեռնարկատերերին` օգտագործելով գերմանական հետախուզության տեխնիկական ռեսուրսները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս