Բաժիններ՝

Չավին հեռանում է «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հատուկ մամուլի  ասուլիս է հրավիրել, որտեղ  հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը լքելու մասին:

35-ամյա ֆուտբոլիստի  գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. հունիսին, սակայն նա  որոշել է խզել պայմանագիրը և կարիերան  շարունակել Քաթարի «Ալ Սադ» ակումբում:

Չավին ասել է, որ որոշումն իրեն շատ դժվարությամբ է տրվել, բայց այն վերջնական է:

««Բարսելոնան» ինձ նոր պայմանագիր առաջարկեց, սակայն ես արդեն որոշում եմ կայացրել: Կարծում եմ, որ հենց հիմա է «Կամպ Նոուն» լքելու ժամանակը: Կարիերաս  կշարունակեմ «Ալ Սադ» ակումբում: Ցանկանում եմ շարունակել խաղալ: Ընդ որում, հասկանում եմ, որ ավելի ցածր հարթության վրա եմ լինելու: Քաթարում  կունենամ որպես մարզիչ և մենեջեր՝ ավելի զարգանալու հնարավորություն»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal պարբերականը:

Չավին իր ողջ  կարիերան անցկացրել է «Բարսելոնայում» և նվաճել է 23 տիտղոս. 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս