Իրանցի գեներալն Իսրայելին սպառնացել է ավելի քան 80.000 հրթիռի արձակմամբ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին սպառնացել է իսրայելական Թել Ավիվ ու Հայֆա քաղաքների ուղղությամբ արձակել ավելի քան 80.000 հրթիռ.
«Իրանը հզոր երկիր է, որը կարող է կործանիչ պատասխան տալ (ԱՄՆ-ին ու սիոնիստներին): Իրանի ռազմական շատ հնարավորություններ գաղտնի են մնում կողմնակի դիտորդներից»:
Սաֆավիի այս հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի խոսքերի, ով մայիսի սկզբին Երուսաղեմում հայտարարել էր, որ Իսրայելը կարող է ինքնապաշտպանական նպատակներով ձեռնարկել որոշակի միջոցներ:
Յաալոնը որպես օրինակ՝ մատնանշել էր ԱՄՆ նախագահ Հարի Տրումենի որոշումը, ով նախընտրեց ոչ թե Ճապոնիայի հետ պատերազմի ձգձգումը, այլ՝ Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծությունները: