Բաժիններ՝

Միշել Պլատինի. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռասիզմի խնդիր չկա, դա քաղաքական հարց է, և դա ՈւԵՖԱ-ից կախված չէ»

Հայաստանում է գտնվում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Այցը ոչ պաշտոնական է: Նա նշեց, որ Հայաստան է այցելել Բուլղարիայի ճանապարհին և այցի նպատակն իր ընկեր Ռուբենին (ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան) տեսնելն է: Այսօր Պլատինին  բրիֆինգ ունեցավ լրագրողների հետ:

Նա խոսեց տարբեր թեմաներից. Եվրո-2016-ից սկսած՝ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպում:

Պլատինին խոսեց նաև հայկական ֆուտբոլի մասին:

«Մենք ունենք աշխատակից, որ պարբերաբար գալիս է Հայաստան՝ ֆուտբոլի զարգացումներին հետևելու և նպաստելու համար: Մեծ ներդրում կա Եվրոպայում նոր տաղանդների  ի հայտ բերելու գործում: Մասնավորապես, Արևելյան Եվրոպայում փորձում ենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստները կարողանան աճել: Շատ լավ է, որ ՈւԵՖԱ-ն օգնում է ֆեդերացիաներին՝ ունենալ գեղեցիկ խաղադաշտեր, ինչպիսիները կան Հայաստանում: Հիանալի կլինի, որ այս խաղադաշտերում լավ ֆուտբոլիստներ խաղան: Արդեն 2 տարի փորձում ենք ամեն կերպ նպաստել երիտասարդ ֆուտբոլիստների աճին»,- հանդիպման ընթացքում նշեց Պլատինին:

Կարդացեք նաև

Պլատինին պատասխանելով լրագրողներից մեկի՝ ռասիզմի մասին  հարցին՝ նշեց, որ իրենք ամեն բան անում են ռասիզմի դեմ պայքարի համար, բայց լրագրողի բերած օրինակները Հայաստան – Ադրբեջան, Սերբիա- Ալբանիա քաղաքական հարաբերությունների մասին՝  ռասիզմի դրսևորումներ չեն:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռասիզմի խնդիր չկա, դա քաղաքական հարց է, և դա ՈւԵՖԱ-ից կախված չէ: Իհարկե, բոլորիս ցանկությունն է՝ լավ և առանց խնդրի ապրել»,- նշեց Պլատինին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս