Ռիգայի գագաթաժողովից Վրաստանի իշխանությունների ակնկալիքները չեն իրականանա. Բուրջանաձե

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում խոսք չի գնալու Վրաստանի համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի ազատականացման մասին:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ «Արևելյան գործընկերություն» ձևաչափը ԵՄ-ի ընդլայնման գործիք չէ. «Մենք չպետք է առաջացնենք արհեստական ակնկալիքներ, որոնք մենք չենք կարողանա իրականացնել»:

Դրա հետ կապված՝ Բուրջանաձեն հայտարարել է. «Վիզայի ազատականացման մասին անգամ խոսք չի լինի Ռիգայի հռչակագրում: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից մենք լսեցինք, որ «Արևելյան գործընկերությունը» որևէ կերպ չի նշանակում ԵՄ-ին անդամակցում:

Դա ինձ համար նորույթ չէր: Պարզապես այդ մասին պետք է իմանա Վրաստանի բնակչությունը, որին իշխանությունները խաբում են տարիներ շարունակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031